10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Թավշյան ընդամենը հեղափոխության ձևն էր, պատասխանատվությունը չի կարող թավշյա լինել. Տիգրան Պասկևիչյան

Հասարակական գործիչ Տիգրան Պասկևիչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երբ պետությունը կարգի բերել չկարողանալդ բացատրում ես վենդետա չանելու բարեսրտությամբ, ոստիկանությունը դառնում ա տրյապկա (կներեք պլագիատի համար), իսկ բուժհիմնարկությունը՝ Տղմուտ գետի ափերից մեկը։

Ի տարբերություն շատերի՝ չեմ ակնկալում ոստիկանապետի հրաժարականը։ Հրաժարական տա՝ ո՞վ գա տեղը։ Կողքի կաբինետի գնդապե՞տը։

Ի՞նչ տարբերություն։

Քաղաքական թիմը պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնի։

Ամբողջովի՛ն…Ոլորտ առ ոլորտ…

Ժամանակն է հասկանալու, որ թավշյան ընդամենը հեղափոխության ձեւն էր, պատասխանատվությունը չի կարող թավշյա լինել։ 

Եթե «օջախ-ընտանիք» գավառամիտ բաներ բստրելու փոխարեն զբաղվեիք կառավարման նոր ձևեր նախագծելով և մարդկային ռեսուրսներ հայտածելով, այսօր այսքան տխուր չէր լինի»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ