Մայիսի 1-ը Հայաստանի տոնացույցում ամրագրված է որպես Աշխատանքի օր
Աշխարհի ավելի քան հարյուր պետություններում մայիսի 1-ն օրացույցում նշված է կարմիրով, այն աշխատավորների համերաշխության միջազգային օրն է: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884թ., երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: 1886թ. մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաք համարվող Չիկագոյում: Բախումներ եղան ոստիկանության հետ, ձերբակալվեցին հուզումների մասնակիցներից շատերը, […]





































