17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխանությունը փորձում է ամեն բան տանել-հասցնել Ռոբերտ Քոչարյանի «վրա»․ «Իրատես»

«Ասում են, թե ինչպես մնացյալ, այնպես էլ «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի քրեական գործը իրավական «ջուր» է, նախ` երբ պետք է կայացվեր նրա նկատմամբ կալանքի որոշումը, մինչեւ վերջին պահը կալանավորման հիմքերը հստակեցրած չեն եղել:

Հիմա էլ` հընթացս փորձում են մեղադրանքը փոխել, «կաշառքի գործը» վերածել «փողերի լվացման» մեղադրանքի: Ի դեպ. ինչպես շատ, այնպես էլ այս գործում փորձ է արվում ամեն բան տանել-հասցնել Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի «վրա»:

«Հիմքեր» են փնտրում, որպեսզի կարողանան ապացուցել, որ «Մուլտի գրուպում» ունեցած Սեդրակ Առուստամյանի փայաբաժինները, Բուլղարիայում ունեցած ջրի գործարանը, Լիտվայում ունեցած հյուրանոցը իրականում ոչ թե իրեն, այլ քոչարյանների ընտանիքին են պատկանում, պարզապես արձանագրված է Առուստամյանի անունով:

Ասում են, իշխանություններն իրականում, օգտագործելով Քոչարյանի անունը, փորձում են սեփականության վերաբաշխում կատարել` սկզբնական շրջանում Գ. Ծառուկյանի, Գ. Խաչատրյանի ունեցվածքից, հետո` մնացած գործարարների»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ