23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կոչ եմ անում՝ րոպե առաջ վճարեք կոմունալ վարձերը. ամոթ է. Նիկոլ Փաշինյան

Բոլոր բաժանորդներին օգնել ենք. 600 հազարից ավելի էլեկտրաէներգիայի բաժանորդներին, մոտ 600 հազարին մոտ գազի բաժանորդներին, 400 հազարից ավելի ջրի բաժանորդներին։  Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ֆեսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ կոմունալային ճգնաժամի շրջանն ավարտված է.

«Եթե արտառոց բան չպատահի, իսկ մենք գնում ենք կորոնավիրուսի պայմաններում տնտեսական գործունեությունները վերաբացելուն։  Բոլորս առանց բացառության պիտի վճարենք կոմունալները։ Մենք մի պրոբլեմ լուծել ենք եւ մի պրոբլեմ առաջացրել ենք։ Մեր կոմունալ ծախսերի ծրագրերով հիմա առաջնորդվում ենք ոչ թե մարդու սոցիալական նույնականացմամբ, այլ աշխատում ենք ծախսած էլեկտրաէներգիայի եւ գազի չափով, մենք այստեղ ակամա օգնում ենք այն մարդկանց, որոնք այդ աջակցության կարիքը չունեն»։

Փաշինյանը պատմեց, որ կա քաղաքացի, որը ստացել է 300 հազար դրամ աջակցություն, սակայն կոմունալ վճարումներ չի կատարում. «Մեր մեջ մի գաղտնիք եմ ուզում ասել։ Այսօրվա դրությամբ էլ շատ մարդիկ, անուն-ազգանուններով գիտեմ, ովքեր սոցիալական պրոբլեմ չունեն, իրենց մեջ էլ կան բազմաթիվ մարդիկ, որոնք պարտք ունեն այսօրվա դրությամբ հոսանքի կամ գազի դիմաց։ Կոչ եմ անում՝ րոպե առաջ վճարեք կոմունալ վարձերը. ամոթ է։ Եկել ենք մի որոշման եւ խնդրանքի. ովքեր այդ աջակցության կարիքը չունեն եւ իրենց բաժանորդային հաշիվներին այդ գումարները, միեւնույն է, նստելու են, ձեզ կոչ ենք անում, ձեր խղճի մտոք այդ նույն չափով ձեր գրպանից փոխանցում արեք կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին։ Եթե չունեք սոցիալական խնդիր, բայց այս ծրագրերով 11;12;16 ծրագրերով ստացել եք աջակցություն՝ կոմունալ ծախսերի համար, այդ նույն չափով փոխանցում արեք հիմնադրամին»։

Վարչապետն ասաց, որ աջակցության միջոցառումներով շուրջ 5 միլիարդ դրամ է ծախսվում քաղաքացիների կոմունալների ծախսերի համար, եւ, որ այս փուլում Կառավարությունն ինչ պիտի աներ կոմունալների աջակցության համար, արդեն արել է.

«Հիմա տաք ամիսներն են, գազի եւ լույսի վարձերն էականորեն նվազում են, պիտի խնդրենք, որ վերադառնանք հին ռեժիմին, որ բոլորն այս պահից սկսած իրենց վարձերը պիըի վճարեն։ Ճգնաժամն ինչո՞ւ առաջացավ։ Ես ասել եմ, այն պահից երբ հայտարարվեց ֆորս մաժոր, պարզվեց, որ կոմունալների վճարները չեն վճարում ոչ միայն նրանք, ովքեր ճգնաժամի արդյունքում պրոբլեմ են ունեցել, այլեւ համատարած չեն վճարում։ Ինչի արդյունքում առաջացավ պրոբլեմ, որ մեր էներգետիկ եւ գազի համակարգը կարող է հայտնվել կոլապսի առաջ։ 

Ճգնաժամը ժգնաժամ, ասում ենք՝ 2600 քաղաքացու հոսանք անջատվել է, բայց 2019 թվականի ապրիլին 5 հազար անջատում է եղել, այսինքն՝ հիմա մեր անջատումներն ավելի քիչ են, քան 2019 թվականի ապրիլին»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ