18 Հուլիսի, Saturday, 2026
KFC

Հանրային վերահսկողության հարթակը առիթ է դառնում ատելության խոսքի, ինչն անթույլատրելի է. Փաշինյան

Հակահամաճարակային վիճակը Հայաստանում շարունակում է վատանալ. արդեն երկու օր է՝ գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման հանրային վերահսկողության հարթակը, որը տալիս է պատկերացում, թե ինչու է տեղի ունենում այս ամենը: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պատասխանը պարզ եւ միանշանակ է՝ հակահամաճարակային կանոնների համատարած ու զանգվածային չպահպանումը: Արդեն այդպիսի […]

Միքայել Մինասյանի մեղադրանքը գործող իշխանության քաղաքական հակառակորդ լինելն է. փաստաբան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբաններին մի շարք փաստարկներ հիմք են տալիս հիմնավոր դատողություն անել այն մասին, որ Մինասյանին առաջադրված մեղադրանքը գործող իշխանության քաղաքական հակառակորդ լինելն է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը Փաստաբանի խոսքով՝ քաղաքական հարցերը լուծելու համար գործող իշխանությունն ընտրել է քրեական գործիքակազմը. «Որի ընթացքում Միքայել […]

Սկսնակ հետաքննիչն ավելի քիչ խախտումներ է անում, քան ԱՆ աշխատակիցները. փաստաբան

Անգամ ոստիկանության սկսնակ հետաքննիչը իր առաջին նյութերը նախապատրաստելիս ավելի ուշադիր է լինում եւ քիչ խախտումներ է թույլ տալիս, քան այս դեպքում ՀՀ ԱՆ-ը աշխատակիցները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Նա գրել է. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա.Ազարյանին ՀՀ արդարադատության նախարարի միջնորդության հիման […]

«Էժան գործիչները շատ թանկ են նստում երկրի վրա». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկիր կործանողները, պետականություն քայքայողները, պետություն քանդողները այսօր փորձում են «հայրենասիրության» դասեր սալ։ Անգամ այս ծանր վիճակում միայն իրենց իշխանության մասին մտածողները, դիակների գնով աթոռներից կառչողները, նենգաբար ստողները այսօր փորձում են «բարոյականության» դասեր տալ։ Ժողովրդին խաբելու շնորհիվ իշխանության հասածները, ժողովրդի հաշվին հարստացողները, ժողովրդին մահվան բերան հասցրածները այսօր […]

Հիվանդանոցներում վարակակիրների բուժումը կնվազեցնի հիվանդության բարդացման եւ մահվան դեպքերը. հայտարարություն

Հարկ է նշել, որ առողջապահական համակարգի ճիշտ կառավարման պարագայում հնարավոր է անհամեմատ ավելացնել հիվանդանոցային ռեսուրսներն՝ ապահովելով հիվանդոցային բուժում հնարավորինս շատ կորոնավիրուսի վարակակիրների համար։ Այս մասին հայտարարություն է տարածել COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը խիստ մտահոգություն են առաջացնում: Վարակակիրների թվի կտրուկ աճը պայմանավորված է նաեւ պարետատան կողմից կայացրած՝ […]

Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում. Դավիթ Անանյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը թողնում է պաշտոնը։ «Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար», – ֆեյսբուքյան իր էջում գրել […]

Ո՞վ է պատասխանատու արձանագրված և առաջիկայում սպասվող կորցրած մարդկային կյանքերի համար. Արթուր Ղազինյան

Ո՞վ է պատասխանատու արձանագրված եւ առաջիկայում սպասվող կորցրած մարդկային կյանքերի, կրած միլիարդավոր դոլարների վնասների եւ առողջապահական համակարգի փլուզման համար. Նիկոլ Փաշինյանը թե՞ «ժողովուրդը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Առողջապահական համակարգն արդեն փլուզվում է, ինչն այսօր անուղղակիորեն արձանագրեց Նիկոլ Փաշինյանը։ Դա նշանակում է, որ […]

ԱԺ փոխխոսնակը սպառնացել է «օր առաջ լուծել դատական համակարգի խնդիրը», ինչքան ուզում եք՝ «վեթինգ» արեք, Մարաբյանի ինչի՞ն եք կպնելու. Իրավապաշտպան

Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը գրում է. «Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանության կողմի բողոքը և վերացրել է Միքայել Մինասյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կիրառած կալանքը։ Ու անմիջապես իշխող քաղաքական ուժի բարձր ներկայացուցիչը՝ ԱԺ փոխխոսնակը, սպառնացել է «օր առաջ լուծել դատական համակարգի խնդիրը»։     Թեև չեմ տիրապետում գործի փաստերին, բայց մի քանի […]

40 տարեկանից բարձր՝ կորոնավիրուսից մահանալու հավանականության կորն էապես բարձրանում է. ԵՊԲՀ դասախոս

Կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան մարդկությանը ծանոթ նմանատիպ այլ վարակներից: Միայն ԱՄՆ-ում H1N1 վիրուսից և կորոնավիրուսից մահացության դեպքերի համեմատությունը խոսում է այս մասին, կորոնավիրուսի թեմայով քննարկման ժամանակ ասաց ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուրբարյանը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսից պետք է լրջորեն զգուշանան հատկապես քրոնիկական հիվանդություններ ունեցող, ինչպես նաև՝ 40 տարեկան և բարձր տարիքի անձինք: «Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված