07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արցախի տարածքում դադարեցվել է «5-րդ ալիք», «Շողակաթ», «Ա-թիվի» եւ եւս 2 հեռուստաընկերությունների հեռարձակումը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ահազանգում է, որ Արցախի հանրապետության տարածքում դադարեցվել է «5-րդ ալիք», «Շողակաթ», «Ա-թիվի» եւ եւս երկու հեռուստաընկերությունների հեռարձակումը: Այս առնչությամբ նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ըստ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի լրատվամիջոցներին տրված մեկնաբանության` «խնդիրը զուտ տեխնիկական է: Խոսքը 5 ալիքների մասին է, որոնցից երեքը երեւանյան են, երկուսը՝ այլ, մարզական եւ […]

Սերժ Սարգսյանին, երբ ձեր կարճ ուղեղով համեմատում եք Նիկոլի հետ, ապա պատրաստ եղեք, որ պատասխանը փաստերով ստանալու եք. Տիգրան Վարդանյան

Սերժ Սարգսյանին, երբ ձեր կարճ ուղեղով համեմատում եք Նիկոլի հետ, ապա պատրաստ եղեք, որ պատասխանը փաստերով ստանալու եք: Սարգսյան Սերժը Իսկանդերով ու Սմերչով էր սպառազինում մեր ԶՈՒ-ն, իսկ Նիկոլը՝ Հորդանանի ավազների մեջ փթած սպառազինությունն է ներկում և վրան գրում աննախադեպ: Սարգսյան Սերժը համաշխարհային տնտեսական կրիզիս և H1N1 էր հաղթահարում, իսկ Նիկոլը Covid-ի դեմ պայքարն է […]

Վարակակիրների մահերի «2-րդ ցուցակը» ավելի կասկածելի է դառնում․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վարչապետը ուղիղ եթերում հենց նոր հայտարարեց այսօրվա խայտառակ թիվը՝ 697 նոր դեպք։ Մահվան թվերը՝ 6 դեպք, պլյուս 9 մահ «երկրորդ ցուցակում»՝ որ պատճառը ՔՈՎԻԴ-ը չի, բայց մարդն ունեցել է ՔՈՎԻԴ։ Ճիշտն ասած՝ այդ «երկրորդ ցուցակը» ի սկզբանե շատ կասկածելի էր ու գնալով ավելի կասկածելի է դառնում, հատկապես հիմա, երբ այն […]

Բելառուսի նախագահը ցրել է կառավարությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է կառավարությունը ցրել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով բելառուսական պետական հեռուստաալիքին: «Պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո»: Լուկաշենկոն ավելի վաղ հայտնել էր կառավարության նոր կազմը մինչև նախագահական ընտրությունները պատրաստելու ծրագրերի մասին: Նախագահական ընտրությունները երկրում նշանակված են օգոստոսի 9-ին: Լուկաշենկոն նաև վստահեցրել է, որ նախարարների […]

«Մեյմանդարի» շուկան փակվել է, որպեսզի Գարիկ Սարգսյանի ընկերների շուկան գործի՞. Politik

Politik.am-ը գրում է․ «Մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ բացվելու է Արարատի մարզում կառուցված գյուղմթերքի շուկան։ Շուկայի բացման կապակցությամբ տարածված հաղորդագրության մեջ ասվում էր․«Այսօր կբացվի Արարատի մարզի գյուղմթերքի շուկան: Գյուղացիները կարող են իրենց բերքն այսօրվանից վաճառել շուկայում: Իսկ հունիսի սկզբին նախատեսված է շուկայի պաշտոնական բացման արարողությունը: Նախորդ տարվա մայիսին «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես համաժողովի […]

Մարդու կյանքն ավելի անարժեք է մեր երկրում, քան իշխանության իմիջը. «Հրապարակ»

«Ինքներս էլ չենք հասկանում, թե ինչու է թոքաբորբ տանողների քանակն այսպես բազմապատկվում՝ հրապարակված 400-ից ավելի թվի 20 տոկոսը ծանր թոքաբորբով տառապողներն են։ Ահավոր է` մահճակալները կատաստրոֆիկ չեն հերիքում, պատկան մարմիններն էլ չեն ուզում նոր հիվանդանոցներ բացել՝ ծանրությունը գցեցին առաջնային օղակների՝ պոլիկլինիկաների վրա, պոլիկլինիկաներն էլ ոչ միայն սովոր չեն այդ ծանրաբեռնվածությանը, նաեւ ինֆեկցիոն մասնագիտացված մասնագետների խնդիր […]

Այս իշխանությունն ունակ չէ հասկանալ, որ արհավիրքի դիմաց ենք, ու որ այլ տիպի լուծումներ են պետք. Արթուր Վանեցյան. «Առավոտ»

Aravot.am-ը ներկայացնում է հարցազրույց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ: – Պարոն Վանեցյան, երեկ Դուք Վանաձորում էիք՝ «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը, տեսանք, որ շփվում էիք կուսակիցների, ժողովրդի հետ, ո՞րն էր մարդկանց ամենահուզող հարցը Ձեր շփումների ընթացքում: – Մարդկանց հուզող խնդիրները շատ են և տարբեր` սկսած խաբված լինելու զգացողությունից մինչև համաճարակի պայմաններում անպաշտպան լինելը՝ և հոգեբանական, […]

Մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 697 նոր դեպք, մահացել է 15 մարդ. Փաշինյան

Հայաստանում հունիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 11 221 դեպք (հունիսի 3-ին՝ 10524): Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 697-ով, ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, կորոնավիրուսից մեկ օրում գրանցվել է 6 մահ, ևս 9 մահ գրանցվել է այլ պատճառներով։ «Հիվանդների 75 տոկոսը հիվանդությունը տանում են ասիմպտոմ, սակայն մնացած 25 տոկոսը ունեն ինտենսիվ […]

«Նիկոլ Փաշինյանը մի բան պետք է անի՝ հրաժարական տա, քանի որ այս ամենի միակ մեղավորն ինքն է»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն և մեղավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ «Երբ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ասում է՝ բոլորս էլ մեղավոր ենք, թող բոլորին չխառնի այս ամենին, միակ պատասխանատուն ինքն է։ Ինքն օրինակ է ծառայել ժողովրդին։ Երբ հանրահավաք էր անում, մենք ասում էինք՝ չի կարելի, երկրում նման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված