23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միքայել Մինասյանի մեղադրանքը գործող իշխանության քաղաքական հակառակորդ լինելն է. փաստաբան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբաններին մի շարք փաստարկներ հիմք են տալիս հիմնավոր դատողություն անել այն մասին, որ Մինասյանին առաջադրված մեղադրանքը գործող իշխանության քաղաքական հակառակորդ լինելն է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը

Փաստաբանի խոսքով՝ քաղաքական հարցերը լուծելու համար գործող իշխանությունն ընտրել է քրեական գործիքակազմը. «Որի ընթացքում Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել անհեթեթ մեղադրանքներով, ինչի մասին բազմիցս ենք նշել։ Միքայել Մինասյանը մեղադրվում է մեկ բանում, որ հանդիսանում է գործող իշխանության ընդդիմախոսը»։

Անդրադառնալով մեղադրանքին՝ Միհրան Պողոսյանը նշեց, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստանալու մեջ. «Ապօրինի հարստանալ ասելով՝ վարույթն իրականացնող մարմինը՝ Դատախազությունը, ի նկատի է ունեցել, որ Միքայել Մինասյանն ավելացրել է իր գույքը կամ պակասեցրել է իր պարտավորությունները, այսինքն, նյութական առավելություն է ստացել, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում իր օրինական եկամուտներով։ Բանից պարզվեց, որ խոսքը միմիայն այն մասին է, որ Միքայել Մինասյանի հայտարարագրում առկա է իր ստացած եկամուտներից ավելի նշված գումարի չափ։ Այսինքն, զուտ գույքը, որն իբր ավելացրել էր Միքայել Մինասյանը, օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չուներ»։

Փաստաբանն ասաց, որ Միքայել Մինասյանին մեղադրանք առաջադրվելու հիմք է հանդիսացել  հայտարարագրում նշված այդ թիվը. «Մենք ամբողջ այս երկու ամսվա ընթացքում պնդում էինք, խնդրում էինք՝ ցույց տվեք նշված գումարից մեկ դրամը ո՞ր ուղղությամբ է գնացել, կամ որտեղի՞ց է եկել, քար լռություն՝ եւ՛ քննչական մարմնում, եւ՛ դատախազությունում, եւ՛ դատարանում։ Չկար հանցագործության առարկան, օբյեկտը, որ գույքը ավելացրել է։ Մենք նույն հաջողությամբ պնդում էինք, որ օրինակ եթե սխալմունքի արդյունքում գրված լիներ՝ 3 տրիլիոն դոլար մուտք է ունեցել Միքայել Մինասյանը, դրա համար էիք մեղադրանք առաջադրելո՞ւ։ Եվ այս սա հիմք էր տվել՝ որպես մեղադրյալ ներգարվելու համար»։

Միհրան Պողոսյանը նշեց, որ հենց այս մեղադրանքն է հիմք հանդիսացել՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ