06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

40 տարեկանից բարձր՝ կորոնավիրուսից մահանալու հավանականության կորն էապես բարձրանում է. ԵՊԲՀ դասախոս

Կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան մարդկությանը ծանոթ նմանատիպ այլ վարակներից: Միայն ԱՄՆ-ում H1N1 վիրուսից և կորոնավիրուսից մահացության դեպքերի համեմատությունը խոսում է այս մասին, կորոնավիրուսի թեմայով քննարկման ժամանակ ասաց ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուրբարյանը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսից պետք է լրջորեն զգուշանան հատկապես քրոնիկական հիվանդություններ ունեցող, ինչպես նաև՝ 40 տարեկան և բարձր տարիքի անձինք:

«Այս տարիքից բարձր՝ մահանալու հավանականության կորն էապես բարձրանում է: Հայաստանում, բարեբախտաբար, մահացության ցուցանիշները շատ չեն, սակայն բնակչությանը հորդորում ենք լինել զգույշ և հետևել հայտարարված կանոներին», – ասաց բանախոսը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ