05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սկսնակ հետաքննիչն ավելի քիչ խախտումներ է անում, քան ԱՆ աշխատակիցները. փաստաբան

Նա գրել է.

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա.Ազարյանին ՀՀ արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկման համար ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նիստը հրավիրվել է 18.06.2020թ. , ժամը 14.00: Դատական օրենսգրքով սահմանված ժամկետում ներկայացրել եմ միջնորդության պատասխանը եւ ԲԴԽ ուշադրությունը հրավիրել կարգապահական վարույթի ընթացքում թույլ տրված անհավատալի մեծ քանակով օրենքի խախտումների վրա: Անգամ ոստիկանության սկսնակ հետաքննիչը իր առաջին նյութերը նախապատրաստելիս ավելի ուշադիր է լինում եւ քիչ խախտումներ է թույլ տալիս, քան այս դեպքում ՀՀ ԱՆ-ը աշխատակիցները:

Հ.Գ. Դատական օրենսգրքի 148 հոդվածի համաձայն, նախարարի որոշման մեջ պետք է նշվեր նաեւ իմ՝ Ա.Ազարյանի ներկայացուցչիս անունը եւ ազգանունը, ինչը նախարարը չի արել: Հիմա եթե ի պատասխան նման ոչ հարգալից մոտեցման ես էլ ասեմ, որ արդարադատության նախարար Հայաստանում մեծ հաշվով չկա , դա կլինի արդար, թե նախարարը կվիրավորվ՞ Տեխնիկական վրիպակով չարդարանաք, հակառակ դեպքում կասեմ, որ ձեր որոշումն ամբողջությամբ տեխնիկական վրիպակ է»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ