Սուղ ապացույցները չեն խանգարի «պատվով» կատարել հանձնարարությունը․ «Հրապարակ»
«Ժամանակին Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ խորհրդարանին դիմած Արթուր Դավթյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հրահանգով դիմում է խորհրդարանին՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Չնայած ապացույցները շատ սուղ են, բայց դա չի խանգարի, որպեսզի Դավթյանը «պատվով» կատարի իրեն տրված հանձնարարությունը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմնակիցներն ու Գագիկ Ծառուկյանի համակիրները կհավաքվե՞ն Ազգային ժողովի շենքի մոտ՝ հետաքրքրվեցինք ԲՀԿ գործադիր […]





































