04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Քննիչն ասաց՝ եթե հիմա չհասնեմ ԱԺ, իմ դուռը կջարդեն. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պտագամովր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, նշելով, որ իր աշխատասենյակը ցանկանում են խուզարկել: Նա գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի Քննչական բաժնից, ոմն քննիչ, կներեք, անուն ազգանունը չեմ հիշում եւ ասեց, որ հենց այս պահին ինքը գտնվում է Ազգային ժողովի իմ աշխատասենյակի դիմաց եւ ունեն որոշում ՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու։ Նշեցի, որ այս պահին ես դեռ տանն եմ եւ ԱԺ հասնելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք, վերջինս պատասխանեց, որ եթե քիչ անց դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն դուռը ջարդելու, հիմա ես շտապում եմ ԱԺ։ Հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցների եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը տեղի ունեցող բացարձակ բեսպրեդելի վրա։ Սա այլեւս խելագարություն է սիրելի հայրենակիցներ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ