08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Իրականություն են դառնում մեր կանխատեսումները». «Հայրենիք»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ «սաստկացող քաղաքական հետապնդումը»

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությանը։ «Հունիսի 14-ի վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցների մի մեծ խումբ խուզարկության նպատակով ներխուժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն: Իրականություն են դառնում մեր կանխատեսումներն առ այն, որ անձնական իշխանությունը պահպանելու համար Փաշինյանը դիմելու է քաղաքական ընդդիմության շինծու քրեական հետապնդմանը: Ազգային ժողովի ընդդիմադիր […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 663 նոր դեպք, 5-ը՝ մահացել

Հայաստանում հունիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 16 667 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 663-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 6214 (+133) մարդ, այս պահին բուժվում է 10093-ը։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 360 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 269 (+5), այլ պատճառներով՝ 91:  Այսպիսով մեկ օրում մահացել է 5 մարդ: Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում […]

Իշխան Զաքարյանին տարել են ԱԱԾ

Այսօր վաղ առավոտյան, ժամը 07:30 Ազգային անվտանգության աշխատակիցները ներխուժել են նաև ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատուն՝ փորձելով գտնել ինչ-որ թղթեր՝ կապված 2017թ. Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Առգրավվել են ինչ-որ փաստաթղթեր: Խուզարկությունից հետո Իշխան Զաքարյանին տարել են ԱԱԾ: Այժմ նա գտնվում է ԱԱԾ-ում: Զաքարյանի առանձնատնից առգրավվել են նաև թվով 12 որսորդական և այլ զենքերը […]

Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ. Գագիկ Ծառուկյան

Այսօրվա այս պահը սարքած ա, քաղաքական ա, ուզում  են ճնշում գործադրեն, շանտաժ անեն եւ վախեցնեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 13–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ իր առանձնատանը կայացած խուզարկությունից հետո։ «Բայց ես էսօր որպես Ծառուկյան Գագիկ, անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ: Հարգելի ժողովուրդ, ինչ ուզում են սարքեն, չոռը մարդուն չի կպնելու, […]

«Եվրոպական խորհրդարանի պատգամավորները լուրջ չեն վերաբերվում Հայաստանի խորհրդարանին և իշխանությանը». Արտակ Զաքարյան

Հ2-ի տաղավարում, «Խոսքի իրավունք» հաղորդման շրջանակում   ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը խոսել է երկրում տարածված համաճարակի դժոխային (մեջբերումը՝ Նիկոլ Փաշինյանից) իրավիճակից, ստեղծված ներքաղաքական ճգնաժամից, զրոյի վերածված խորհրդարանական դիվանագիտության ակնհայտ վատ հետևանքներից, կառավարման ձախողումներից, ընդդիմության դիրքերի ամրացումից, ուժային հնարավոր ռեպրեսիաներից և առկա ելքերից։ հ2 հ/ը

«Երեք առաջարկ Արարատ Միրզոյանին». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեք առաջարկ Արարատ Միրզոյանին Երկուշաբթի՝ հունիսի 15-ին, տեղի է ունենալու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հեռավար տեսակոնֆերանսը՝ խորհդարանների ղեկավարների մասնակցությամբ։ Օրակարգում՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ՀԱՊԿ անդամ պետություններում ստեղծված իրավիճակի քննարկումն ու համագործակցության հարցերն են լինելու։ Նախ բարձրացրեք ՀԱՊԿ երկրների խորհրդարանների անունից համատեղ հայտարարություն ընդունելու հարցը, […]

«Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հասարակությունն իրեն ուղարկի հավիտենական արձակուրդի». Շարմազանով

Այսօր վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանն ու, ըստ խմբակցության պատգամավորների, նաև Ծառուկյանին պատկանող այլ տարածքներում։ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի համոզմամբ՝ այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, ցույց է տալիս, որ մենք գործ ունենք այն շղթայի հետ, որտեղ գործում է […]

«Պարոն պատահականություն, տո դու ուր, պետականությունն ու պետական ինսիտուտներն ուր». Գեղամ Պետրսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն պատահականություն, տո դու ուր, պետականությունն ու պետական ինսիտուտներն ուր։ Ամբողջ կյանքդ զբաղված ես եղել պետական ինստիտուտները վարկաբեկելով, հայրենիքի առջև մարդկանց ծառայություններն անվանարկելով, հիմա եկել պետական կարգի՞ց ես խոսում։ Ժամանակին պետական կարգի դեմ անհնազանդություն քարոզողն ու ոստիկանության դեմ անկարգություններ հրահրողը, այսօր եկել է պետականությունից է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված