06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ռեպրեսիաներ իրականացնող համակարգ ձևավորելու բարդ գործընթացի նախապայմանները

«Ռեպրեսիաներ իրականացնող համակարգ ձևավորելը շատ բարդ գործընթաց է և դրա համար պետք է մի քանի նախապայման։

1. Պետք է ունենալ տեսություն, ըստ որի մարդիկ բաժանվում են իրարամերժ զանվածների՝ սևերի ու սպիտակների։ Դա կարող է ունենալ ազգայնական, սոցիալական, ռասսայական, կրոնական բնույթ։ Նացիստական Գերմանիան, Կոմբոջիայի կխմերները, Ստալինի ժամանակաշրջանը, Ռուանդայի խուտուները, Չիլլին  Պինոչետի ժամանակներն ունեին գաղափարախոսություններ, կամ գոնե վերը նշված հիմնավորումներից մեկը։

2. Ունենալ ռեպրեսիաներ իրականացնող կադրեր, որոնք մոտիվացված լինեն։ Փորձը ցույց է տալիս, որ ոստիկանությունը չի կարող իրականացնել զանգվածային ռեպրեսիաներ։ Ոստիկանությունը հանցավորության դամ պայքարի գործիք է և քաղաքական նպատակներով իրականացվող ռեպրեսիաների համար չի նախատեսված։ Ամենասև գործը իրականացնում են հատուկ  ջոկատները՝ ֆորմալ, կամ ոչ ֆորմալ կարգավիճակներով, իսկ նման կառույցներ ստեղծելը զգալի ջանքեր ու ռեսուրսներ է պահանջում, նաև՝ ժամանակ։

3.  Ռեպրեսիաներ իրականացնողները պետք է վստահ լինեն, որ նման ռեժիմի կյանքն երկար է լինելու, որ կարճ ժամանակ անց պատասխանատվության չեն ենթարկվի։

4. Անհրաժեշտ է նաև ունենալ արտաքին հովանավորներ, որոնք  կապահովեն ռեսուրսներ և քաղաքական տանիք, իսկ արտակարգ դեպքերում նաև՝ ապաստան։ Սա առաջին հերթին վերաբերվում է փոքր երկրներին»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ