17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անհրաժեշտ է ներազգային համերաշխությամբ ճգնաժամի հաղթահարումը՝ նոր որակի իշխանության ձեւավորմամբ. ՀՅԴ

Մենք ակնկալում էինք, որ համահայկական պատրաստակմության պատեհ առիթն օգտագործելով՝ համախումբ մթնոլորտով, միասնական ճակատով եւ համայն ազգի միջոցներով կարողանանք պայքարել համաճարակի դեմ: Այս մասին Yerkir.am-ի  հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

«Նման համախմբման նախաձեռնողը իշխանությունն ինքը պետք է հանդիսանար՝ խորհրդակցության հրավիրելով բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի համախոհությամբ դիմագրավեին ճգնաժամի  մարտահրավերները: Սակայն ճգնաժամի այս օրերին իշխանությունը չմնաց իր առաքելության բարձրության վրա: Իշխանությունը ոչ միայն այդ չնախաձեռնեց, այլ նույնիսկ այս իրավիճակում կատարեց պառակտիչ հայտարարություններ ու այլընտրանքային տեսակետների հանդեպ անհանդուրժողականության դրսեւորումներ: Խորհուրդներին անսալու, օգնության համար երկարած ձեռքը բռնելու, ձախող  ընթացքից հրաժարվելու եւ սեփական սխալները սրբագրելու փոխարեն՝ անընդհատ փորձեց մեղավորներ փնտրել։ Եւ կրկին ականատես եղանք իշխանության կողմից գռեհիկ ոճով ներքին թշնամիներ որոնելու եւ բաժանարար գծեր ստեղծելու քաղաքականության: Իսկ վերջին զարգացումները արդեն վկայում են ընդդիմությանը լռեցնելու նպատակով գործադրվող բռնաճնշումների մասին»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի ելույթում ՀՅԴ-ի հասցեին արված որակումներին, Խաչատուրյանն ասաց. «Այսօր, իշխանության տեսակետից տարբեր խոսքի հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքը համատարած է: Իսկ ինչ վերաբերվում է վարչապետի այդ ելույթին, ապա նրանում հնչած արտահայտությունները թե բովանդակությամբ, թե ձեւով, թե օգտագործված բառապաշարով հարիր չէին պետության առաջնորդին, քաղաքական ղեկավարին: Բովանդակային քննադատության եւ հստակ առաջարկներին նման ձեւաչափով պատասխանելը  ոչ միայն քաղաքական սխալ է, այլեւ լրջագույն հիմնախնդիրների դիմակայող հասարակությանը թուլացնող քայլ: Անթույլատրելի, անընդունելի, վտանգավոր քայլ:  Ըստ երեւույթին, վարչապետը չի հասկացել կամ դիտմամբ թերագնահատում է Դաշնակցության էությունը, ուժը, կամքն ու ոգին:

Նկատի առնելով ստեղծված իրավիճակը, առաջնահերթ նպատակը պետք է լինի ներազգային համերաշխությամբ ճգնաժամի հաղթահարումը եւ ազգային ուղեգծին համապատասխան երկրի անվտանգ զարգացման ապահովումը։ Իսկ այս բոլորը ենթադրում է նոր որակի իշխանության ձեւավորում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ