23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԺ հասած գլխավոր դատախազն ամբիոնին չի՞ հասնի․ «Հրապարակ»

«Մասնակցելո՞ւ եք Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիության հարցով քննարկումներին՝ հարցրինք «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցչին։ «Այո, իհարկե, որովհետեւ միակ ընկալումն այն է, որ խնդիրը քաղաքական է։ Քանի որ իշխանություններն այդքան ժամանակ ունեցել են՝ դատախազի «բերելիք» այդ հիմքերը ներկայացնելու համար, հիմա, երբ Ծառուկյանը կառավարության մասին քաղաքական հայտարարություն է արել, մեյդան հանեցին»: Իսկ փակ, գաղտնի քվեարկությանն ինչպե՞ս եք մասնակցելու։ «Եթե «Բարգավաճը» մասնակցի, մենք եւս պետք է քննարկենք մասնակցության հարցը։

Գիտեք, «Իմ քայլն» ունի այնքան ձայն, որ խնդիրը «լուծման» տանի, այլ հարց է, որ նույն այդ քվեարկությամբ իմքայլականների տունը լուրջ կռիվ կընկնի»: Ինչո՞ւ, դուք ե՞ւս կարծում եք, որ իմքայլականների մի մասը չի մասնակցի կամ դեմ կքվեարկի, կամ անվավեր կդարձնի քվեաթերթիկը։

«Այո, իհարկե, եթե անգամ 5-10 նման պատգամավոր լինի, ապա արդեն իսկ թիմի ռասկոլ կարելի է արձանագրել»: Խոսակցություններ կան, որ դատախազը կգա, անձեռնմխելիությունից կզրկեն, սակայն, ինչպես Օսկանյանի դեպքում եղավ, խափանման միջոց կալանքի համաձայնությունը չեն տա։ «Չի բացառվում»:

Ի դեպ, մեր տեղեկություններով, հնարավոր է, որ պառլամենտ հասած գլխավոր դատախազն ամբիոնին չհասնի՝ ԲՀԿ-ական պատգամավորները կարող են զբաղեցնել ամբիոնը եւ թույլ չտալ, որ հարցը ներկայացնի: Հիշենք․ նման մի դեպք եղավ 2002-ին` ՀԺԿ-ական ընդդիմադիր պատգամավորները գրավել էին ամբիոնը, եւ իշխանության ու ընդդիմադիրների մեջ «բլիժնի բոյ» գնաց»:

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվահամարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ