Հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ հարաբերական անդորր է. Տավուշի մարզպետ
Հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ հարաբերական անդորր է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ «Առավոտվա ամբողջ ընթացքում մեր բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատուն, ինչպես նաև՝ որոշ ենթակառուցվածքներ», – ասաց նա։ Մարզպետը նշեց, որ Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում վնասվել է ջրագիծը։ Մարզպետի խոսքով՝ քաղաքացիները հիմնականում հրետակոծության ժամանակ գտնվել են ապաստարաններում ու նկուղներում ու, […]