10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ ԶՈւ-ն խոցել է հակառակորդի տանկ․ ՊՆ-ն կադրեր է հրապարակել

  ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, սահմանագծից տեսանյութ հրապարակելով, տեղեկացրել է․ «Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը»։

Խաղաղ բնակավայրերի հրետանակոծումը թիրախային է․ ՄԻՊ

Ադրբեջանական կողմը դարձյալ այսօր հրետանակոծել է Հայաստանի Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը (Այգեպար եւ այլն)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ նույն քաղաքացիական բնակավայրերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անկախ փաստահավաք աշխատանքներն արձանագրեցին, որ հրետանակոծումն իրակակացվում է առավելապես այս արկերով։ Բոլոր տվյալները կան հիմնավոր հետեւություն […]

Մարտերը թուլացել են, զոհեր չունենք․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին մարտերը շարունակվում են. ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

Ալիևը դժգոհել է․ կռվի գնալ է ցանկացել ընդամենը 150 կամավոր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում բողոքել է, թե մի քանի հազարանոց ցույցի ֆոնին զինվորագրվել ցանկացել են ընդամենը 150-ը։  «Ադրբեջանի այն քաղաքացիները, որոնք երեկ ասում էին «ես ուզում եմ կռվել Ղարաբաղում», թող գնան և իրենց անձնական տվյալները ներկայացնեն զորահավաքի պետական ծառայություն: Այսօր առավոտյան ես զրուցեցի զորահավաքի պետական ծառայության ղեկավարի հետ: Ես նրան հարցրեցի, թե քանի հոգի […]

Ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր․ Դավիթ Տոնոյանը՝ Կասպրշչիկին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։ Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների […]

Բաքվում նոր ջարդե՞ր են սպասվում. Պետական մեքենան անցել է գործի. Հրապարակ

«Սոցիալական ցանցերի որոշ ադրբեջանցի օգտատերեր տեղեկություն են տարածել, որ անցած գիշեր Միլլի մեջլիսի շենքը գրոհել են Բաքվում մնացած «երեսուն հազար հայերի զավակները՝ խաթարելու բանակի հետ հանրային համերաշխության ակցիան»: Մենք արդեն տեղեկացրել ենք եւ լուսանկարով ապացուցել, որ խորհրդարան մտած ցուցարարների գործողություններն ուղղորդել է պետական անվտանգության գեներալ Ռաուֆ Խալափովը՝ Իլհամ Ալիեւի հորաքրոջ որդին: Ամենայն հավանականությամբ, սոցիալական ցանցերում […]

Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել և կորուստներ կրելով, հետ շպրտվել. գյուղերը հրետակոծվում են

Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես […]

ՀՀ զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներն, ընդհանուր առմամբ, խոցել են հակառակորդի13 ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան

Երեկ կեսգիշերից հետո սահմանին հանգստությունը պահպանվում է, ճեպազրույցի ժամանակ ասաց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: «Կրակոցներ և հատկապես մեծ տրամաչափերի զինատեսակներից կրակոցներ չկան», – ասաց նա: Արծրուն Հովհաննիսյանը միաժամանակ տեղեկացրեց, որ հուլիսի 12-ից մինչև երեկ կեսգիշեր ՀՀ զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները, ընդհանուր առմամբ, խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային և 3-ը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված