«Պետք է բարձրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիայի մասնակցության նպատակահարմարության հարցը». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարցեր, որ հայկական դիվանագիտությունը հայաստանա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին բախումներից հետո պետք է բարձրացնի միջազգային ասպարեզում 1. 2016 թվականին ձեռքբերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է վերադառնան որպես արցախյան բանակցային օրակարգի գերակայություններ: Առանց սահմանային վերահսկողության ինստիտուցիոնալ համակարգերի ներդրման բանակցային գործընթացի ապագայի մասին որևէ խոսք […]