23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բաքվում նոր ջարդե՞ր են սպասվում. Պետական մեքենան անցել է գործի. Հրապարակ

«Սոցիալական ցանցերի որոշ ադրբեջանցի օգտատերեր տեղեկություն են տարածել, որ անցած գիշեր Միլլի մեջլիսի շենքը գրոհել են Բաքվում մնացած «երեսուն հազար հայերի զավակները՝ խաթարելու բանակի հետ հանրային համերաշխության ակցիան»:

Մենք արդեն տեղեկացրել ենք եւ լուսանկարով ապացուցել, որ խորհրդարան մտած ցուցարարների գործողություններն ուղղորդել է պետական անվտանգության գեներալ Ռաուֆ Խալափովը՝ Իլհամ Ալիեւի հորաքրոջ որդին: Ամենայն հավանականությամբ, սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը նույնպես մշակվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների խոհանոցում:

Բաքվում, իհարկե, հայեր չկան, բայց կան խառը ամուսնություններից ծնվածներ, որոնց ծնողներից մեկը ծագումով հայ է եղել: Այդ մարդիկ, երեւում է, հայտնվել են հատուկ ծառայությունների թիրախում:

Ռազմական անհաջողությունների մեղքն ինչ-որ մեկի վրա պետք է բարդել: Մամուլում հրապարակումներ են տարածվել այս կամ այն պաշտոնյայի «երակներում հայկական արյան» թեմայով: Մանրակրկիտ հարցախույզի է ենթարկվել նույնիսկ նախկին վարչապետ Արթուր Ռասիզադեն, ում մայրը, ասում են, հայ է եղել: Ռասիզադեն հերքել է եւ երդվել, որ մայրը կեսռուս-կեսլեհուհի է եղել՝ ծնունդով Դոնի Ռոստովից:

Բայց դա, կարծես, իրավիճակ չի փոխում: Պետական մեքենան անցել է գործի՝ նպատակ ունենալով Բաքվում հերթական զտումն անցկացնել: Թիրախում նրանք են, որոնց կասկածում են հայկական ծագման մեջ: Ադրբեջանական վտարանդիության աղբյուրներն արդեն իսկ ահազանգում են տեղ գտած բռնությունների մասին: Բացառված չէ, որ Բաքվում նոր ջարդեր կազմակերպվեն՝ «խառնածիններից քաղաքը մաքրելու» կարգախոսով»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ