Հրամայական է դառնում, որ լիբանանահայերը հայրենադարձվեն․ «Ազգային օրակարգ»
«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Բեյրութի նավահանգստի հզոր պայթյունից հետո Լիբանանում ստեղծված իրավիճակի համատեքստում լիբանանահայության խնդիրներին, ինչպես նաև նրանց հայրենադարձման գործընթացին: Հայտարարությունը՝ ստորև: «Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը հսկայական ավերածությունների, մեծաթիվ մարդկային զոհերի և հազարավոր վիրավորների պատճառ դարձավ Լիբանանի մայրաքաղաքում։ Ի թիվս այլոց, խիստ տուժեցին նաև հայաբնակ […]





































