«Վարչակարգի ջանքերով Հայաստանը վեր է ածվում իզգոյի միջազգային քաղաքականության». Շարմազանով
«Ափսոսանքով պետք է նշեմ, որ նույնիսկ մեծ ցանկության պարագայում հուլիսյան ռազմական բախումների ընթացքում և դրանից հետո մեր ղեկավարության և այդ ղեկավարության վարած դիվանագիտական քայլերը արդյունավետ որակել չեմ կարող։ Ասեմ ավելին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ չկարողացավ դիվանագիտական հարթակում կապիտալիզացիայի ենթարկել հուլիսին մեր սպաների և զինվորների քաջարի գործողությունների արդյունքները,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ […]





































