05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Առաջին անգամ երևի ավելի լարված էր, հիմա մարդը ելույթ է ունեցել՝ դուրները եկել է». Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վաղարշյանի մասին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի կարող ասել՝ ՍԴ նոր անդամները վայելո՞ւմ են ժողովրդի վստահությունը, թե՞ ոչ:

«Ո՞վ կարող է ասել, Դուք կարո՞ղ եք ասել, լրագրող եք, շփվում եք մարդկանց հետ՝ վստահություն վայելո՞ւմ են, թե՞ ոչ: Ես համարում եմ, որ իշխանությունը վայելում է Հայաստանի վստահությունը: Եվ համարում եմ, որ ես կարող եմ իմ քաղաքացիների հետ խոսել և բացատրել, որ այս որոշումը կայացրել եմ այս պատճառով, այս  որոշումը՝ այս պատճառով»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ ՍԴ ներկայիս դատավորները վայելո՞ւմ են ժողովրդի վստահությունը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում փակ քվեարկության արդյունքում Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանը և Երվանդ Խունդկարյանն ընտրվեցին Սահմանադրական դատարանի դատավորներ՝  փոխարինելով Ալվինա Գյուլումյանին, Հրանտ Նազարյանին և Ֆելիքս Թոխյանին:

Հավելենք, որ Էդգար Շաթիրյանին ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել էր  Կառավարությունը, Արթուր Վաղարշյանին՝ ՀՀ նախագահը, իսկ Դատավորների ընդհանուր ժողովն առաջադրել էր Երվանդ Խունդկարյանին:

Նա ընդգծեց, որ ՍԴ արդեն նախորդ կազմը չէր վայելում ժողովրդի վստահությունը, քանի որ եղել է քաղաքական սպասարկու, նաև՝ ՀՀԿ անդամ:

«Դատավորները, որոնք ներկայացված են եղել, քննել են ընտրությունների մասով բազմաթիվ գործեր և կայացրել են որոշումներ, որոնք պետք է տանես կոֆեի բաժակ նայողի մոտ, որ հասկանաս՝ ինչ են ասում: Տարբեր անձանց հետ կապված գնահատականը տրվել է: Այս անդամների դեպքում համեմատականներ անցկացնելն ուղղակի անհնար է»,- շեշտեց նա:

Հարցին՝ վերջին մեկ տարվա ընթացքում ի՞նչ է եղել, որ Արթուր Վաղարշյանը սկսել է  վստահություն ներշնչել իրենց, քանի որ մեկ տարի առաջ նրա թեկնածությունը խորհրդարանի մեծամասնության կողմից մերժվել էր, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ պատգամավորներին շատ է դուր եկել Արթուր Վաղարշյանի մոտեցումը, անկեղծությունը:

«Առաջին անգամ երևի ավելի լարված էր պարոն Վաղարշյանը, հիմա մարդը ելույթ է ունեցել, տեսել են, դուրները եկել է և որոշում են կայացրել, որ այդ մարդն այնուամենայնիվ վստահություն է ներշնչում»,- ընդգծեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ