22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ունենք վճռականություն 11 ամիս առաջ սկսած շարժումը հասցնել տրամաբանական ավարտի. ՀՅԴ երիտասարդական միությունը երթ կանցկացնի ընդդեմ ԿԳՄՍՆ-ի

Վաղը երեկոյան, 19:00-ին, կմեկնարկի երթ, որը կազմակերպել ՀՅԴ երիտասարդական միությունը: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտնեց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Սևակ Նազարյանը:

 

«Երթը տրամաբանական շարունակությունն է 11 ամիս առաջ սկիզբ առած մեր պայքարի, որով ՀՅԴ երիտասարդական միությունը կոչ արեց չզիջել մեր արժեքների մեջ և իր պայքարը սկսեց ազգային և առաջադեմ կրթության համար: Անցնող 11 ամիսների ընթացքում ԿԳՄՍՆ-ն, ի դեմս նախարար Արայիկ Հարությունյանի, իր գործողություններով ու որոշումներով փաստեց, որ մեր պայքարն արդարացված էր և ստիպեց մեզ ավելի կտրուկ գործողությունների անցել և շարունակել մեր պայքարը ավելի մեծ մասշտաբներով»,- հայտարարեց նա:

Սևակ Նազարյանի խոսքով՝ այն ժամանակ իրենց պայքարը «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկայի դուրսբերումն էր, հիմա կա ավելի մեծ խնդիր՝ հանրակրթական չափորոշիչները: «Հիմական խնդիրը, որ մենք առաջ ենք քաշում, ոլորտում առկա ճգնաժամն է, ապաշնորհ կառավարումն է և այս ամենին զուգահեռ ամեն նախագծերում ոչ ազգային գծի առաջ բերելը»,- ասաց նա:

 

ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանն էլ իր խոսքում նշեց, որ ունեն վճռականություն 11 ամիս առաջ մեկնարկած շարժումը հասցնել իր տրամաբանական ավարտին, քանի որ նախարարության կողմից վարվող երկու տարվա քաղաքականությունը գնահատել են որպես ապազգային, որը սպառնալիք է ստեղծում հայկական պետությունների համար:

«Նախարարը չի վարանել, չի խորշել այս երկու տարիների ընթացքում խոսել ինքնավարությունից և ամեն տեսակ ապաշնորհությունը և անհասկանալի քաղաքականությունը ներկայացնել բուհական ինքնավարության կամ ակադեմիական ազատության տեսակետից, մինչդեռ այս հայտարարությունների տակ նա ուղղակի միջամտել է բուհերի կառավարմանը»,- շեշտեց նա և օրինակ բերեց ԵՊՀ-ն և Տնտեսագիտական համալսարանը:

Նրա խոսքով՝ խնդիրներն այնքան շատ են, ոլորտն էլ՝ բարձիթողի վիճակում, որ տարբեր քաղաքական ուժեր հանդես են գալիս նույն պահանջով՝ նախարարի հրաժարական, որովհետև նրա վարած քաղաքականությունը գնահատում են որպես սպառնալիք ՀՀ ապագային:

«Թերացումներն այնքան շատ են, որ յուրաքանչյուր խումբ կարողանում է տասնյակներով նշել դրանք, իսկ այս ամենի համար նախարարությունից որևէ պատասխան չկա, և, կարծես թե, կտրված է հասարակություն-նախարարություն կապը»,- հայտարարեց Քրիստինեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ