14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սպանության մեջ մեղադրվողը սպառնաց դիմում գրել նախագահին

«Եզո» անվանելու համար հարևանին սպանելու մեջ մեղադրող 26-ամյա Արթուրն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, դատապարտվելու դեպքում էլ՝ սպառնում է ինքնասպան լինել: Այդ մասին գործով այսօրվա դատական նիստում հայտարարեց ամբաստանյալը՝ հանդես գալով պաշտպանական ճառով: Ամբաստանյալը նաև հայտարարեց, որ դիմում կգրի երկրի Նախագահին: Գործով նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյանը ամբաստանյալի այս հայտարարությունը գնահատեց որպես դատարանի վրա ճնշում […]

Լրագրողուհին վայր է գցել երեխան գրկին փախչող փախստականին` լավ կադր ստանալու համար /վիդեո/

Հունգարիայում N1TV-ի լրագրողուհին փախստականների մասին տեսանյութ նկարահանելիս հրել ու վայր է գցել երեխան գրկին փախչող փախստականին: Նման քայլով նա ցանկացել է դրամատիկ կադր ստանալ իր ռեպորտաժի համար: Միջադեպը նկարահանել են ներկա գտնվող լրագրողները: Երբ հեռուստաընկերության ղեկավարությունն իմացել է տեղի ունեցածի մասին, լրագրողուհին անմիջապես ազատվել է աշխատանքից:

«Մինչեւ Քուռը հարյուր տոկոս կվեկալենք»

«Իրավիճակը Տավուշի սահմանագծին վերահսկվում է»,-այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին մի խումբ մահապարտ-ազատամարտիկներ: Նշենք, որ նախապես հայտարարված էր հանդիպում  «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի հետ, որ կապված սահմանային իրավիճակի հետ գտնվում է Տավուշի մարզում: «Արցախից  ազատամարտիկները եկան Տավուշ, բայց մենք էլ ենք գնում, մահապարտները գնում են: Մեր գլխավոր հրամանատարը հրրաման […]

ԱԺ նախագահը ցավակցել է

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ, որտեղ ասվում է. «Խորապես վշտացած եմ պետական-քաղաքական գործիչ Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ: Պետականամետությունը Մուրադ Մուրադյանի գործունեության առանցքն էր, որին նա հավատարիմ էր մշտապես: Նա կարողանում էր պետության մասին մտածել քաղաքացու, իսկ քաղաքացու մասին՝  պետության շահերից ելնելով, երբեք չտարանջատելով նրանց միմյանցից: Նա այդպիսին […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հավատարմագրեր է հանձնել

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր փորձն ու կարողություններն ամբողջությամբ կներդնի Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ակտիվացնելու Ֆիլիպինների հետ քաղաքական երկխոսությունը, սերտացնելու կապերը միջխորհրդարանական և միջկառավարական մակարդակներում, զարգացնելու համագործակցությունը տնտեսական, մշակութային, գիտակրթական […]

Ձեռնարկությունների համար բնական գազի գինը կնվազի

Սեպտեմբերի 7-ին ՀՀ նախագահի Ռուսաստան կատարած այցի ժամանակ` էներգետիկայի նախարարությունը և «Գազպրոմ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել բնական գազի գնի 24 դոլար իջեցման վերաբերյալ, ըստ որի ՀՀ ներկրվող 1000 մ3 գազի գինը 189 դոլարից իջնելու է մինչև 165 դոլար, այսինքն նվազելու է 12.7%-ով: Այս պայամանագիրը շատ կարևոր էր ՀՀ համար, բայց միևնույն ժամանակ սպասելի, քանի որ […]

Գյուղատնտեսության աճը` 14.8 տոկոս

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է վերջին յոթ ամիսներին նախարարության իրականացրած աշխատանքները և անդրադարձել առաջիկա ծրագրերին: Նախարարը ընդգծել է, որ աճ առկա է գյուղատնտեսության ոլորտի բոլոր ճյուղերում` թե բուսաբուծության և թե անասնաբուծության մեջ: ԱՎԾ տվյալներով` ընթացիկ տարվա հունվար-հուլիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 328.4 մլրդ դրամ, որը 14.8 %-ով […]

Նախագահ Սարգսյանը հանդիպել է ընդդիմադիր գործիչներին

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր հերթական խորհրդակցությունն է կայացել սահմանադրական բարեփոխումների շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը այդ նպատակով հանդիպում է ունեցել Միավորված աշխատանքային կուսակցություն (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Վիգեն Խաչատրյանի, Հռիփսիմե Ավետիսյանի,Վալերի Նազարեթյանի, Արթուր Մովսիսյանի և Վահե Մանուկյանի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված