«Ապրես, նախշուն ջան»
ԱԺ փոխնապագահ Էդուարդ Շարմազանովը պատգամավոր Մարգարիտ Եսայանի ելույթից հետո հիշեց լուսահոգի Վահան Հովհաննիսյանին. «Ինչպես կասեր մեր սիրելի ընկեր Վահան Հովհաննիսյանը՝ ապրես նախշուն ջան»:
ԱԺ փոխնապագահ Էդուարդ Շարմազանովը պատգամավոր Մարգարիտ Եսայանի ելույթից հետո հիշեց լուսահոգի Վահան Հովհաննիսյանին. «Ինչպես կասեր մեր սիրելի ընկեր Վահան Հովհաննիսյանը՝ ապրես նախշուն ջան»:
Հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառականության անցման քաղաքականության շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի թիվ 12 հատուկ և ներառական կրթություն իրականացնող Ջ. Կիրակոսյանի անվան Երևանի թիվ 20 դպրոցներ: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը: Նախարարը շրջել է դպրոցներում, զրուցել մանկավարժների և աշակերտների հետ: Հատուկ դպրոցում Արմեն Աշոտյանը ծանոթացել է դպրոցի […]
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանի ելույթը ԱԺ արտահերթ նիստում: «Ի սկզբանե ուզում եմ շնորհակալություն հայտնել սահմանադրական փոփոխությունների նախագծի այս շահագրգիռ, երբեմն զայրալից, բայց հանգամանալից քննարկման համար, սա ապացույց է, որ երկրի գլխավոր օրենքի վերաբերյալ ոչ ոք այս դահլիճում անտարբեր չէ, ուրեմն նոր փոփոխությունների հետ հույսեր է կապում: Դա շատ կարևոր է: Օգոստոսի 26-ից փոփոխված […]
«Երբ, որ տան մեջ է դավաճանը շատ վատ է, չգիտեմ ինչ ասեմ, էշի մեկնա, կեղտոտ, տականք, սարսաղի մեկն են գտել ու կաշառել: Վճարովի լրտես, որ չգիտեմ ինչ ճանապարհով գտել են, դա իրավապաշտպանները կարող են ասել: Ի՞նչ ասեմ…ասեմ, որ դրա վրա անգամ ոտքերս չեմ կեղտոտի»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով, Ադրբեջանում տված խայտառակ ասուլիսում «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար […]
Victoria’s Secret-ի հրեշտակ, հայտնի նորզելանդացի սուպերմոդել Ստելլա Մաքսվելի լուսանկարները կզարդարեն հեղինակավոր Vogue Russia հանդեսի հոկտեմբերյան համարը: Լուսանկարները արվել են Երեւանում` մոդելը նկարահանվել է հայկական տարազով` հայկական գորգերի ֆոնին, հայտնում է Sputnik-ը: Մոդելը լուսանկարներից մի քանիսն արդեն տեղադրել է Ինստագրամի իր էջում: Մոդելի երկրպագուները հիացական մեկնաբանություններ են թողել լուսանկարների տակ:
Սեպտեմբերի 17-ին Ստոկհոլմի հանրային գրադարանում տեղի ունեցավ հայկական գրական-երաժշտական երեկո, որն անցկացվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային ընթերցումների շրջանակներում։ Այս մասին հայտնում է արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը: Երեկոն կազմակերպվել էր Ստոկհոլմի միջազգային և հանրային գրադարանների կողմից՝ Շվեդիայում ՀՀ դեսպանության և Եվրոպայի հայերի համագումարի հետ համագործակցությամբ: Բացման խոսքով հանդես եկավ Շվեդիայում ՀՀ դեսպան […]
ԱԺ նիստում, որտեղ քննարկվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն իր ելույթում հռետորական հարց հնչեցրեց, թե ՀՀԿ-ն հանրության քվեն ստացե՞լ է, որ սահմանդրական փոփոխությունների գործընթաց է նախաձեռնել: Թևան Պողոսյանը ցավով նշեց, որ սահմանդրական փոփոխությունների գործընթացում հավատում է միայն սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին: «Պողոսյանը հավատում է Պողոսյանին: Ճիշտ եք անում, […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Սեպտեմբերի 12-ին հաղորդվել էր 1988 թ. ծնված Գայանե Առուստամյանի անհայտ կորելու մասին: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Սեպտեմբերի 17-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Գ. Առուստամյանը Երևանի Աճեմյան փողոցի տներից մեկից հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Էրեբունու բաժին:
























