27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀՀ պատվիրակությունը ՄԱԿ-ում կոնֆերանսի է մասնակցել

Կոնֆերանսին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը, ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի քարտուղար, «Հայատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը, Հայկական […]

Թուրքիայի Թուզլուջա քաղաքի մուտքին հայերեն «բարի գալուստ» է տեղադրվել

Թուրքիայի Իգդիր նահանգի համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն ու անգլերեն լեզուներով «բարի գալուստ» և «ցտեսություն» գրությամբ ցուցանակներ են ամրացվել, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «beyazgazete.com» լրատվական կայքի՝ Կողբի համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը թեմայի վերաբերյալ խոսելիս հատուկ անդրադարձել է ցուցատախտակի վրա տեղ գտած հայերեն գրությանը: Վերջինս, նշելով, որ […]

Ձեր փոխարեն ուրիշներ կգան

«Վաղուց այս դահլիճում այսքան մանրակրկիտ ու շահագրգիռ քննարկում չէր եղել: Դա բնական ու ճիշտ է, երբ խնդրո առարկան պետության հիմնաքարն է՝ Հիմնական օրենքը, որից բխում են բոլոր մյուս օրենքները: Իսկզբանե ուզում եմ շնորհակալություն հայտնել հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանին՝ ոչ միայն իր հանրագիտարանային գիտելիքների համար, այլև հանդարտ ու հանգամանալից պատասխանների, մասնագիտական, առանց հուզումներին տուրք տալու, որոնք […]

Նամակ Գալուստ Սահակյանին

«Ես ուզում եմ հրապարակել «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի նամակը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որով պարոն Հակոբյանը հայտնում է, որ այսօրվանից վայր է դնում ՀՀ ԱԺ-ի «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի իր լիազորությունները»,- այս մասին այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանը երեկ հայտարարեց, որ դուրս է գալիս «Ժառանգություն» կուսակցությունից և հրաժարվում է […]

Պաշտպանության նախարարին առընթեր հասարարական խորհրդի նոր կազմ կձևավորվի

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար խորհրդի կազմավորման գործընթաց: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը: Հասարակական խորհրդի կազմավորումն իրականացվում է կամավորության սկզբունքով՝ հասարակական կազմակերպությունների, միավորումների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման միջոցով: Հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին […]

Ալեքսանդր Արզումանյանը կողմ է

«Ես հավատարիմ մնալով մեր նախընտրական ծրագրին  և  խորհրդակցելով  մեր կուսակցության անդմաների հետ բավականին դրական մոտեցում ունեմ այս կառավարման համակարգին անցնելուն»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀՇ կուսակցության անդամ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխություններով կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու դրույթին: Ալեքսանդր Արզումանյանը շնորհակալություն հայտնեց սահմանդրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԱԺ-ում հարցով հիմնական զեկուցող Վարդան […]

Երևանում բացվել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքում բացված Մ. Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Երևանի մասնաճյուղ: Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար, ՄՊՀ Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Երիցյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ […]

Ուշագրավ բացահայտում Վահանի մասին

«Վահան Մարտիրոսյանին ներդրել է ԱԱԾ-ն: Ես այդպես եմ կարծում»,- կարծում է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Հիշեցնենք, «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը երեկ Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել: Այսօր նա Բաքվում ասուլիս է տվել : Հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող էր սահմանը հատել Վահան Մարտիրոսյանը, Արամ Կարապետյանը այս հարցում ևս հստակ դիրքորոշում ունի. «Եթե […]

ՀՅԴ-ի խորհուրդը՝ կուսակցություներին

«Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ 91 թվականից սկսած, երբ այս հարցը մտել է Հայաստանի քաղաքական օրակարգ, ՀՅԴ-ն համոզված կողմնակից է եղել կառավարման խորհրդարանական համակարգին: Մենք,  ի տարբերություն շատ շատերի, երկու տարի շարունակաբար աշխատել ենք, բոլոր փուլերում ներկայացրել ենք մեր առաջարկությունները»,- այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն՝ անդրադառնալով սահմանդրական փոփոխությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված