28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀ պատվիրակությունը ՄԱԿ-ում կոնֆերանսի է մասնակցել

Կոնֆերանսին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը, ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի քարտուղար, «Հայատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը, Հայկական ԱԷԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մովսես Վարդանյանը, ինչպես նաև ոլորտի այլ մասնագետներ: Այս մասին հայտնում է արտգործնախարարության լրատվական ծառայությունը:

ՀՀ պատվիրակության ղեկավար Արեգ Գալստյանն իր ելույթում կարևորեց ԱԷՄԳ-ի դերը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում, անդրադարձավ ԱԷՄԳ-ի հետ ՀՀ-ի երկարատև և արդյունավետ համագործակցությանը՝ մասնավորեցնելով Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման գործընթացում ԱԷՄԳ-ի դերակատարությունը և ցուցաբերած աջակցությունը:

Գլխավոր կոնֆերանսի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ԱՄՆ-ի էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիցների, ԱԷՄԳ-ի ֆիզիկական պաշտպանության վարչության աշխատակիցների, ինչպես նաև մի շարք այլ պատվիրակությունների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր: ՀՀ պատվիրակության անդամները մասնակցեցին «Ատոմային էներգետիկան արդյունաբերության համար» գիտական ֆորումին:

Սեպտեմբերի 17-ին ԱԷՄԳ հովանու ներքո տեղի ունեցավ Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջազգային աջակցության համակարգման Դոնոր-Երկրների Կոնֆերանսի 7-րդ նիստը: Նիստի քննարկումներին մասնակցեցին ԱԷՄԳ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի և Չեխիայի ներկայացուցիչները: Ներկաները կարևորեցին համագործակցության տվյալ ձևաչափը և ուրվագծեցին հետագա առաջնայնությունները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ