29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի Թուզլուջա քաղաքի մուտքին հայերեն «բարի գալուստ» է տեղադրվել

Թուրքիայի Իգդիր նահանգի համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն ու անգլերեն լեզուներով «բարի գալուստ» և «ցտեսություն» գրությամբ ցուցանակներ են ամրացվել, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «beyazgazete.com» լրատվական կայքի՝ Կողբի համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը թեմայի վերաբերյալ խոսելիս հատուկ անդրադարձել է ցուցատախտակի վրա տեղ գտած հայերեն գրությանը: Վերջինս, նշելով, որ Կողբը Հայաստանի հետ սահմանակից գավառ է, ավելացրել է, որ այստեղ անցյալում հայեր են ապրել ու դեռ շատ վայրերի անուններ անվանվում են հայկական տարբերակներով:

Գյուլթեքինն ասել է, որ այս վայրը մինչև 1934 թվականը Քուլփ է կոչվել, որը հայերենով Կողբ է անվանվել: Թուզլուջա թուրքական անվանումը ստացել է հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում:

Գյուլթեքինը, նշելով, որ ցուցատախտակի 4 լեզուները իրենց առանձին կարևորությունն ունեն, ասել է. «Քրդերենը գրված է, քանի որ տարածաշրջանը քրդաբնակ է, և քրդերը իրենց հողերում իրավունք ունեն մայրենի լեզուն գործածել: Անգլերենը միջազգային լեզու է և ընդունելի է աշխարհի գրեթե յուրաքանչյուր վայրում:

Թուզլուջան հանրապետության հիմնադրումից առաջ հայկական բնակավայր է եղել: Հայաստանի հետ հարևան գավառ է: Կյանքը միշտ չէ, որ այսպես է շարունակվելու: Մենք այստեղ հայկական գերեզմանոց ունենք: Մեր սարահարթի անվանումը հայկական յայլա է: Այստեղի շատ վայրերի անունները հայերեն է: Այստեղ ապրած հայ բնակչություն է շրջանի կառուցման գործում մեծ ավանդ է ունեցել: Հայերեն գրությամբ ցուցատախտակն ավելացրել ենք որպես հարգանիքի տուրք այդ ամենին»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ