07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՅԴ-ի խորհուրդը՝ կուսակցություներին

«Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ 91 թվականից սկսած, երբ այս հարցը մտել է Հայաստանի քաղաքական օրակարգ, ՀՅԴ-ն համոզված կողմնակից է եղել կառավարման խորհրդարանական համակարգին: Մենք,  ի տարբերություն շատ շատերի, երկու տարի շարունակաբար աշխատել ենք, բոլոր փուլերում ներկայացրել ենք մեր առաջարկությունները»,- այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն՝ անդրադառնալով սահմանդրական փոփոխությունների հետևանքով երկրի կառավարման համակարգի փոփոխությանը:

«Դիմում եմ մեր բոլոր քաղաքական կուսակցույոուններին, և՛ ընդդիմադիր, և՛ մեծամասնություն կազմող: Եթե ինչ-որ պահի չգիտեք՝ հաջորդ քայլը որն է՝ ընտրեք ամենադժվար ճանապարհը: Սեփական սկզբունքները հետևողականորեն պաշտպանելու  ճանապարհը,  ինչպես անում է ՀՅԴ-ն»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ