Երթուղայինը պայթել է վթարից հետո /վիդեո/

Վոլգոգրադում վթարի են ենթարկվել երթուղային տաքսին եւ մարդատար մեքենան, ինչի արդյունքում երթուղայինը պայթել է: Ականատեսները պատմել են, որ մարդատար մեքենան անցել է լուսամփոփի կարմիր լույսի տակով, ինչն էլ հանգեցրել է վթարի, գրում է “Комсомольская правда” –ն: Բարեբախտաբար, երթուղայինում ուղեւորներ չեն եղել: Մի քանի հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: