Պուտինը Փարիզում երկկողմ հանդիպումներ կանցկացնի Մերկելի եւ Օլանդի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 2-ին Փարիզում, բացի «նորմանդական» ձեւաչափով բանակցություններից, կանցկացնի երկու հանդիպում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագհ Ֆրանսուա Օլանդի հետ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ առանձին հանդիպում չի լինի: Այդ մասին հայտնել Է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, գրում է Ria.ru-ն:
«Կարեւոր միջազգային միջոցառումը Փարիզում եվրոպական չորս երկրների ղեկավարների՝ «նորմանդական» ձեւաչափով նիստն Է: Փարիզում կքննարկվի բացառապես ուկրանական թեման, նախեւառաջ փետրվարի 12-ի Մինսկի համաձայնությունների լիակատար եւ համապարփակ կատարման համատեքստում»,-ասել Է Ուշակովը լրագրողների համար անցկացված բրիֆինգում:
«Նորմանդական» ձեւաչափով բանակցություններից զատ, պլանավորված են նաեւ երկկողմ հանդիպումներ Մերկելի եւ Օլանդի հետ»,-հավելել Է նա: