22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տեղեկատվության անվտանգության մասնագետը զգուշացնում է /վիդեո/

Տեղեկատվության անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը տեղեկացնում է, որ ի սկզբանե  բիզնես անելու համար ստեղծված հայկական կայքերը որդեգրել են սխալ ինֆորմացիա տարածելու քաղաքականություն և հարկավոր է նման լրատվամիջոցներից  զգուշանալ. «Այսինքն` Ուկրաինական իրականության կամ Սիրիայի պատերազմի տեսանյութերը տեղադրվում են իբրև հայկական կամ ադրբեջանական հակամարտություն պատկերող կադրեր»,-մեկնաբանեց Քոչարյանը այսօր, սեպտեմբերի 29-ին կայացած ասուլիսի ժամանակ: Բլոգերը նշեց, որ […]

Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք. ԼՂՀ ՊԲ

Երեկ` սեպտեմբերի 28-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած հերթական առճակատման արդյունքում ադրբեջանական կողմը տվել է 3, իսկ հայկական կողմը` 7 կորուստ, ինչպես արդեն հաղորդել ենք, ոչ միայն չէր համապատասխանում իրականությանը, այլև իր սովորության համաձայն, պաշտոնական Բաքուն փորձել է սեփական կորուստների իրական թիվը վերագրել […]

ՃՏՊ` Երևան-Արմավիր ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Սեպտեմբերի 28-ին` ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես»  և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին տեղեկացնում է ստիկանության լրատվական ծառայությունը: «Մոսկվիչ»-ի վարորդը, «Մերսեդես»-ի վարորդը և  ուղևորը՝ 1974 թ. ծնված Էդիկ  Սաժումյանը,   մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Է. Սաժումյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:

Նավթի գինն անկում է ապրում

Միջազգային շուկաներում շարունակում է անկում գրանցել նավթի գինը: Այս գիշեր Նյու-Յորքի NYMEХ բորսայում նավթի WTI տեսակի գինը կազմելէ  44.43 դոլար` արձանագրելով 2.78% նվազում : Լոնդոնյան բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է կազմել է 47.34 դոլար` նվազելով 2,6 տոկոս նվազում:

Կոռուպցիոն ռիսկեր գիտական աստիճանների շնորհման ճանապարհին

ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) խախտել է պրոֆեսոր‚ տնտեսական գիտությունների թեկնածու Ամալյա Սարիբեկյանի իրավունքը: Պրոֆեսոր Սարիբեկյանը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության մասնագիտական խորհրդում հրապարակային պաշտպանել է իր դոկտորական ատենախոսությունը‚ ինչի արդյունքում Խորհուրդը որոշել է նրան շնորհել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան և դիմել Բարձրագույն որակավորման հանձնաժողով՝ աշխատանքը հաստատելու և համապատասխան վկայագիր տալու […]

Սեյրան Օհանյանն ու Բակո Սահակյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:  Այս մասին հայտնում է նախագահականի լրատվական ծառայությունը: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր;

«Բա հու՞վա ինձ ղրկալ … մեկա մինչև չմեռնենք չեն հավատա ».

Օգտատեր Արշակ Զաքարյանը մարտական գործողությունների կիզակետից գրում է. «Մարտական գործողությունների ժամանակ, առաջին գծում անմիջական խնդիր կատարող շարքայիններից մեկը անընդհատ ինձ խնդրում էր որ իրեն չնկարեմ, խուսափում էր և տեսախցիկից և ֆոտոապարատից: Հետագայում պարզեցի որ Արցախի հերոս գեներալի` շատ բարձր պաշտոնյայի որդի է: Սկզբից զարմացա` դե ականջներս լսել ու սովորել է, որ «միայն աղքատների երեխեքն են […]

Նախագահը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իտալիայի և Շվեդիայի վարչապետների հետ

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության վարչապետ Մատեո Ռենցիի հետ: Այս մասին հայտնում է նախագահականի լրատվական ծառայությունը: Սերժ Սարգսյանը և Մատեո Ռենցին քննարկել են հայ-իտալական քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական փոխգործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությանը: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված