28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՄԽ հայտարարությունը հրադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի վրա. Դավիթ Բաբայան. Արմենպրես

«Ես կարծում եմ, որ սա շատկարևոր հայտարարություն է, որով ցույց է տրվում, որ ադրբեջանական իշխանություններն են հանդիսանում հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական  շփման  գծին լարվածության միակ հրահրողը: Ադրբեջանը պետք էհրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ մեխանիզմներ  մշակի ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների հետ  միասին,  և  միգուցե այստեղ կներգրավեն նաևհայկական  երկու հանրապետությունները», -Արմենպրես-ին հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա նկատեց, որ Ադրբեջանի նման գործելաոճը դարձել է իր ապրելակերպի մի մասը, որը բնորոշ է տոտալիտար-ֆաշիստական պետության: «Ներքին և արտաքին ագրեսիայի դրսևորումը […]

Աշխարհին ողբուկոծով ներկայանալու ժամանակներն անցել են

Արևիկ Մալյանը Facebook-ի իր հանրագրում գրում է. «Հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել. հենց սահմանին կրակոցներ են հնչում մայրաքաղաքում սկսում են էժանագին PR ակցիաները։ Մարդիկ բոլոր հնարավոր տեղեկատվական հարթակներում միմյանց հրմշտելով սկսում են սեփական հայրենասիրությունը ցուցադրել։ Այս երևույթը միայն բարոյական հարթության մեջ կդիտարկվեր, եթե չլիներ տիկին Բախշյանի վերջին կոչը։ Բախշյանը կոչ է անում չնշել Երևանի տոնը գումարները […]

ԵԽԽՎ-ի համար պրոբլեմատիկ երկիրն այսօր Ադրբեջանն է. Հերմինե Նաղդալյանը մանրամասներ է հայտնում ԵԽԽՎ-ից

Երեկ բացվեց ԵԽԽՎ հերթական լիագումար նիստը Ստրասբուրգում, որն առանձնացավ Ադրբեջանի դեմ խիստ քննադատական հայտարարություններով և գնահատականներով: Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը աշխատանքային առաջին օրվա մասին «Իրատես դե ֆակտո»կայքին փոխանցել է ուշագրավ մանրամասներ ԵԽԽՎ-ում տիրող հակաադրբեջանական տրամադրությունների շուրջ: Նա մասնավորապես տեղեկացրել է. «Նիստից առաջ տեղի ունեցավ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի ավանդական մամլո ասուլիսը, որն առանձնացավ Ադրբեջանի […]

Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարելն անիմաստ է. Տիգրան Կարապետյան

«Պետք է պայքարել ընդհանուր անարդարությունների, այլ ոչ թե սահամանադրական բարեփոխումների առաջարկվող նախագծի դեմ»: «Հայացք» մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարպետյանը: Կարապետյանն այն կարծիքին է, որ Հանրապետական կուսակցությունը ուզում է երկարացնել իր կյանքը: «Այս կուսակցությանը հաջողվելու է անել այն, ինչ ուզում, քանի որ ինչքան էլ որ […]

Դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը` 474.50 դրամ

ՀՀ բանկերի սահմանած փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը 474.50 դրամ է, վաճառքի ամենացածր արժեքը` 476.50 դրամ: Եվրոն առքի դեպքում արժե 532.10 դրամ, 537.00 դրամ՝ վաճառքն է: Ռուբլու առքի ամենաբարձր արժեքը 7.12 դրամ է, համապատասխանաբար վաճառքինը՝ 7.30 դրամ: Տվյալները ներկայացնում ենք առավոտյան ժամը 11:00—դրությամբ:

Հակառակ Ստեփանակերտի քաղաքապետարանի որոշման հրապարակ են դուրս եկել երեխաները (ֆոտո)

Չնայած ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած դժբախտ միջադեպի հետևանքով Ստեփանակերտի օրվան նվիրված միջոցառումները քաղաքապետարանի կողմից չեղյալ են հայտարարվել, այնուամենայնիվ, ավանդույթի համաձայն, մայրաքաղաքի Վերածննդի հրապարակ են դուրս եկել մանուկները, գրում է artsakhpress.am-ը: Նրանք գետնին գունավոր կավիճներով նկարել իրենց երազանքները… Լուսանկարները` artsakhpress.am-ի

Տեղեկատվության անվտանգության մասնագետը զգուշացնում է /վիդեո/

Տեղեկատվության անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը տեղեկացնում է, որ ի սկզբանե  բիզնես անելու համար ստեղծված հայկական կայքերը որդեգրել են սխալ ինֆորմացիա տարածելու քաղաքականություն և հարկավոր է նման լրատվամիջոցներից  զգուշանալ. «Այսինքն` Ուկրաինական իրականության կամ Սիրիայի պատերազմի տեսանյութերը տեղադրվում են իբրև հայկական կամ ադրբեջանական հակամարտություն պատկերող կադրեր»,-մեկնաբանեց Քոչարյանը այսօր, սեպտեմբերի 29-ին կայացած ասուլիսի ժամանակ: Բլոգերը նշեց, որ […]

Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք. ԼՂՀ ՊԲ

Երեկ` սեպտեմբերի 28-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած հերթական առճակատման արդյունքում ադրբեջանական կողմը տվել է 3, իսկ հայկական կողմը` 7 կորուստ, ինչպես արդեն հաղորդել ենք, ոչ միայն չէր համապատասխանում իրականությանը, այլև իր սովորության համաձայն, պաշտոնական Բաքուն փորձել է սեփական կորուստների իրական թիվը վերագրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված