ՄԽ հայտարարությունը հրադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի վրա. Դավիթ Բաբայան. Արմենպրես
«Ես կարծում եմ, որ սա շատկարևոր հայտարարություն է, որով ցույց է տրվում, որ ադրբեջանական իշխանություններն են հանդիսանում հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին լարվածության միակ հրահրողը:
Ադրբեջանը պետք էհրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ մեխանիզմներ մշակի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, և միգուցե այստեղ կներգրավեն նաևհայկական երկու հանրապետությունները», -Արմենպրես-ին հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նա նկատեց, որ Ադրբեջանի նման գործելաոճը դարձել է իր ապրելակերպի մի մասը, որը բնորոշ է տոտալիտար-ֆաշիստական պետության: «Ներքին և արտաքին ագրեսիայի դրսևորումը նմանատիպ ֆաշիստական պետությունների հիվանդություններից է:
Երկրի ներսում ադրբեջանական իշխանությունները համատարած խախտում են մարդու իրավունքները, հետապնդում են ընդդիմության գործիչներին, աշխատանքից ազատում են դիվանագետներին` հետագայում հետապնդելու նպատակով:
Ադրբեջանին ձեռնտու է սահմանային իրավիճակի սրումը` թեժ ներքաղաքական վիճակից և առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ժողովրդական զանգվածներին երկրում կուտակված խնդիրներից շեղելու, ինչպես նաև արտաքին թշնամու կերպարը զարգացնելով` լրացուցիչ ձայներ հավաքելու համար»,-շեշտեց Բաբայանը:
«Արմենպրես»-ի այն հարցին, թե Ադրբեջանի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրթիռակոծման փաստը արդյոք կարելի է համարել լայնամասշտաբ պատերազմական գործողությունների սկզբնավորման ազդակ, Դավիթ Բաբայանն ասաց հետևյալը.
«Նույնիսկ կատարյալ ագրեսորները միշտ թաքցնում են իրենց նպատակները: Ադրբեջանին ձեռնտու է վարել այսպիսի հեռահար պատերազմ, չնայած որ մեր զինված ուժերն արժանի հակահարված են տալիս Ադրբեջանին` մեծ կորուստներ պատճառելով նրանց»:
Հիշեցնենք, Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեր Անդրիուն (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը` Նյու Յորքում սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ևսեպտեմբերի 25-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ առանձին-առանձին և նախարարների հետ միացյալ հանդիպումներից հետո հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
«Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել հրադադարիխախտումների հետաքննության` ԵԱՀԿ առաջարկած մեխանիզմը: Առանց այդպիսի մեխանիզմի կողմերը կշարունակեն միմյանց մեղադրել շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանինմահացու հարվածներ հասցնելու մեջ: Հայաստանը համաձայնել քննարկել մեխանիզմի մանրամասները. մենք կոչ են անում Ադրբեջանին անել նույնը»:
Համանախագահները խիստ տոնով դատապարտել են հրետանու կիրառումը, որը վերջին օրերին լուրջ վնասներ ու կորուստներ է պատճառել` ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին: