18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Իմ ջերմ ու բարի քաղաք»-ը` պաշտոնական «գույներով» /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Էրեբունի-Երևանի հիմնադրման 2797-ամյակին նվիրված «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով տոնակատարության եզրափակիչ գալա համերգին :

Հայաստանի բնակչության մոտ 27 տոկոսը կանոնավոր ծխող է

Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ և առողջապահության նախարարության ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ հոկտեմբերի 12-ը նշվում է որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդությունների հիվանդացության ու մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ հիմնախնդիրներ են ստեղծում: Վիճակագրական տվյալների […]

Պայթեցնել օդանավակայանը. Մոսկվայում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Մոսկվայում անվտանգության մարմինները բնակելի տներից մեկում ձերբակալել են 10 մարդու, որոնք կասկածվում են ՌԴ մայրաքաղաքում ահաբեկչական գործողության նախապարաստման համար: Բնակարանում, որտեղ թաքնվում էին ահաբեկիչները,  հայտնաբերվել ու վնասազերծվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, հայտնում է LifeNews-ը: Պարզվել է նաեւ, որ ոստիկանություն կանչել է զգոն հարեւանուհիներից մեկը, ով պատահմամբ լսել է, թե ինչպես են տղամարդիկ գաղտնի կերպով խոսում պայթուցիկ […]

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հայերի միությանը շնորհավորել է կազմակերպության ստեղծման 15-ամյակի կապակցությամբ: Նախագահը նշել է, որ  այն նպաստում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ավանդաբար բարեկամական կապերի ամրապնդմանը, տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը: «Անցած տարիներին ՌՀՄ-ն վերաճել է հեղինակավոր հասարակական կազմակերպության, որը ներկայացնում է աշխարհի ամենամեծաթիվ հայ համայնքը՝ մոտավորապես 3 մլն մարդ: Դուք ծանրակշիռ ավանդ […]

Ում հաշվին

«Հանրաքվեի մասին» օրենքի հոդված 19-ը սահմանում է, թե ինչպես է կարգավորվում հանրաքվեի ֆինանսավորման հարցը: Ըստ որի՝ հանրաքվեի նախապատրաստման և անցկացման (ներառյալ՝ ցուցակները կազմելը) ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:  Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանրաքվեն նախապատրաստելու և անցկացնելու համար նախատեսված ֆինանսական միջոցները, հանրաքվեն նշանակելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, տրամադրում է կենտրոնական հանձնաժողովին: Եթե հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար պետական […]

Լուկաշենկոն կրկին նախագահ է

Նախօրեին Բելառուսում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Դրանցում հաղթել ու նախագահի պաշտոնում վերընտրվել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ինչպես հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան, պետության գործող նախագահը հավաքել է ընտրողների ձայների 83,49 տոկոսը: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Գայդուկեւիչի օգտին քվեարկել է ընտրողների 3,32 տոկոսը, «Ասա ճշմարտությունը» քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Տատյանա Կորոտկեւիչի օգտին՝ 4,42 տոկոսը, […]

Լվացել են հուշարձանները

«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում ավանդույթ է դարձել մայրաքաղաքի  հուշարձանների լվացումը:  Արձանների լվացման  առաքելությունը այս տարի ևս սիրով ստանձնել են Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և այլ  կամավորներ, ովքեր խմբերով  շրջել են քաղաքի փողոցներում և այգիներում ու լվացել, մաքրել են հուշարձանները: Աշխատանքներին տեխնիկական  և մարդկային ռեսուրսներով աջակցել են ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները և […]

«Ես մենակ եմ, շատ մենակ, չափազանց մենակ … ». Շառլ Ազնավուր

Հարկ չկա պատմելու իմ կյանքը: Թեկուզ այն պարզ պատճառով, որ ոչինչ չեմ հիշում: Իմ մանկական արկածներից, տխրություններից և ուրախություններից ոչինչ չի մնացել: Բոլորը ցնդել են: Եվ ամեն անգամ, երբ հարկ է լինում պատմել իմ կյանքը, ես օգնության եմ կանչում մորս: Նա ամեն ինչ հիշում է, իսկ ես՝ ոչինչ: Եվ հետո, ինձ թվում է՝ հետաքրքիր չէ […]

Վահան Մարտիրոսյանը հերթական խայտառակ «հարցազրույցն» տվել Բաքվում

Ադրբեջան փախած դավաճան Վահան Մարտիրոսյանը շաբաթ օրը հարցազրույց է տվել ադրբեջանական TREND գործակալությանը, որում խոսել է մոր վրաերթի մասին: Հարցին, թե արդյոք կարծում է, որ վրաերթը ծրագրված էր, նա պատասխանել է. «Իհարկե ես այդպես եմ մտածում: Այդպես պետք է մտածի ցանկացած մարդ ով քիչ, թե շատ ծանոթ է Հայաստանում տիրող իրավիճակին»: Հիշեցնենք, Վահան Մարտիրոսյանի մայրը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված