08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Հայաստանի բնակչության մոտ 27 տոկոսը կանոնավոր ծխող է

Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ և առողջապահության նախարարության ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ հոկտեմբերի 12-ը նշվում է որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:

Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդությունների հիվանդացության ու մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ հիմնախնդիրներ են ստեղծում: Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մեծահասակ (16-ից սկսած) բնակչության 26-27%-ը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, ուր տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52%-53%: Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության նման պատկերը երկրում պայմանավորում է այն հիվանդությունների հիվանդացության բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտի օգտագործումը հիմնական ռիսկի գործոն է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ