18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հայերի միությանը շնորհավորել է կազմակերպության ստեղծման 15-ամյակի կապակցությամբ: Նախագահը նշել է, որ  այն նպաստում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ավանդաբար բարեկամական կապերի ամրապնդմանը, տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Անցած տարիներին ՌՀՄ-ն վերաճել է հեղինակավոր հասարակական կազմակերպության, որը ներկայացնում է աշխարհի ամենամեծաթիվ հայ համայնքը՝ մոտավորապես 3 մլն մարդ: Դուք ծանրակշիռ ավանդ եք ներդնում մեր երկրում ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման գործում, պահանջված աշխատանք եք կատարում մշակույթի, լուսավորության ու կրթության ոլորտում հասարակության համար նշանակալի նախագծերի ու նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ»,- ասված է շնորհավորական ուղերձում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ