19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Կա շատ մտահոգիչ մի պահ այս Սահմանադրությունում». Առավոտ

«Խոսելով այս սահմանադրական փոփոխությունների մասին՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ այն, ըստ էության, փա­կում է նախորղ նախագահների ճանարդարհը՝ գալ իշխանության։ «Այսօր ողջ իշխանու­թյունը մի անձի՝ նախագահի ձեեռքում է, իսկ այս Սահմանադրությամբ կլինի նախագա­հի, վարչապետի, որոշների կարծիքով՝ Աժ նախագահի ձեռքում, թեև այդ կարծիքի չեմ։ Բայց դա դրական է»։ Ինչ վերաբերում է բացասական կողմերին, ըստ Շահնազար­յանի՝ 89 հոդվածն […]

ՊՆ-ում մեկնարկել են մեկշաբաթյա հավաք-պարապմունքներ

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են պաշտպանական հարցերի վերաբերյալ մեկշաբաթյա հավաք-պարապմունքներ ՀՀ գործադիր իշխանության, պետական և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Հավաք-պարապմունքների շրջանակներում դասախոսություններով հանդես են գալու պաշտպանական գերատեսչության, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմիների ներկայացուցիչներ: Կներկայացվեն պետությունը և պետության միասնական կառավարման համակարգը ռազմական դրության փոխադրելու հիմնադրույթներին, ժամանակակից պատերազմների բնույթին ու զորահավաքային […]

Պաշտոնական Երեւանն ու աֆրիկյան երկրները

Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աֆրիկյան վեց երկրների արտգործնախարարների հետ ստորագրեց հարաբերությունների զարգացմանը միտված յոթ փաստաթուղթ։ Սենեգալի Հանրապետության հետ ստորագրվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման մասին փոխըմբռնման հուշագիր: Հայաստանի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև ստորագրվեց արձանագրություն դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության կառավարության և Մադագասկարի […]

Աղջկա հետ ֆեյսբուքյան «ռոմանտիկան» չսկսված ավարտվել է երիտասարդի սպանությամբ. Ժամանակ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ  շարունակվեց Գագիկ Աբրահամյանի գործի դատական քննությունը: 27-ամյա Գագիկը մեղադրվում է այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 18-ի կեսգիշերին Երևանի Աբելյան փողոցի շենքերից մեկում, իր բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու, իր ընտանիքին անհանգստացնելու պատճառով վիճաբանության մեջ է մտել Վազգեն Դալլաքյանի հետ, վիճաբանության ընթացքում սպանելու […]

Ռոնալդուն ստացավ 4-րդ «Ոսկե խաղակոշիկը» /վիդեո/

Համաշխարհային ֆուտբոլի աստղ, Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալ»-ի սիրելի Քրիշտիանու Ռոնալդուն նախօրեին հերթական մրցանակը ստացավ: Ֆուտբոլիստն իր չորրորդ «Ոսկե խաղակոշիկը» ստացավ, որը տրվում է Եվրոպայի ազգային խաղերի տվյալ մրցաշրջանի լավագույն ռմբարկուին: Ռոնալդուն նախորդ մրցաշրջանին 35 խաղի ընթացքում 48 գոլի հեղինակ է դարձել: Ռոնալդուն «Ոսկե խաղակոշիկ»-ների թվով ռեկորդակիր է դարձել:

Հովիկ Աբրահամյանը կփոխի Նաիրա Զոհրաբյանին. Հրապարակ

«Մեր տեղեկություններով՝ չի բացառվում, որ հանրաքվեից հետո ԲՀԿ-ում կուսակցական նոր տրանսֆորմացիաներ տեղի ունենան, և կուսակցության ղեկավարումը Հովիկ Աբրահամյանը «հանձնի» ոչ անհայտ Աբրահամ Մանուկյանին, որի ղեկավարությամբ էլ ԲՀԿ-ն կգնա խորհրդարանական ընտրությունների՝  իր «տանիքի» տակ հավաքելով «հազարավոր» մարդկանց՝ փորձելով դառնալ պառլամենտական երկրորդ ուժը՝ ՀՅԴ– ից խլելով երկրորդ ուժ դառնալու դափնին։ Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանին, ըստ մեր […]

«Լույսի մարդիկ» անգործ կմնան. Ժողովուրդ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր սեփականատերը ծրագրում է փոխել ընկերության գործելաոճը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ՀԷՑ-ը գնեց ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Վերջինս հայաստանյան շրջանակների հետ զրույցներում ասել է, որ մտադիր է վերացնել, այսպես կոչված, էլեկտրիկների ինստիտուտը։ ՀԷՑ-ը նախատեսում է ներդրումների միջոցով էլէներգիայի հաշվիչները միացնել մեկ ընդհանուր ցանցի, որի միջոցով այդ սարքերը […]

Դիարբեքիրում ձերբակալվել է «Reuters»-ի թղթակիցը

Դիարբեքիրում ձերբակալվել է  հայտնի «Ռոյթերս»  («Reuters») միջազգային լրատվական գործակալության լրագրողը: Թուրքական «Posta» թերթի փոխանցմամբ՝  հարավ- արևելյան տարածաշրջանում «Ռոյթերսի» թղթակից և օպերատոր Ֆարուք Յուջեն ձերբակալվել է Դիարբեքիրի Սուր շրջանում երեք օր շարունակ չդադարեցվող պարետային ժամի և Անկարայի ահաբեկչությունների դեմ իրականացվող բողոքի երթի լուսաբանման ժամանակ, գրում է Ermenihaber.am-ը: Շուրջ 5.000 ցուցարարից բաղկացած խումբը քայլերթից հետո  ներկայացրել է […]

Ի՜նչ մարդիկ եք դուք

Մի վարդապետ չէր կարողանում հասնել այն բանին, որ ժողովուրդն իրեն ունկնդրեր, երբ խոսում էր Աստծո կարևորագույն գործերի մասին։ Այդժամ նա սկսում է պատմել մի մտացածին պատմություն այն մասին, թե ինչպես մի պատանի ամռանը մի մարդու ավանակ է վարձում, որ մի քաղաքից մյուսը գնա։ Երբ կեսօրին արևն սկսում է կիզել, երկուսն էլ ցանկանում են շոգից պատսպարվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված