Քանի դեռ Գագիկ Հարությունյանը հրաժարական չի տվել. ՀԱԿ

Սահմանադրական հանրաքվեի և Սահմանադրական դատարանի մասին հայտարարությամբ է հանդես եկել Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը, որտեղ մասնավորապես ասվում է. ««Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ կետով Հանրաքվեի արդյունքները կարող են վիճարկվել Սահմանադրական դատարանում` արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում: Այսինքն հանրաքվեի պաշտոնական բուն գործընթացն սկսվում է քարոզչության համար սահմանված առաջին օրից և ավարտվում քվեարկությունից հետո […]