Սյունիքում ամենաքիչն են ամուսնանում իսկ Լոռիում ամենաշատն են բաժանվում
«Այս տարվա ինն ամիսների ընթացքում հանրապետությունում ծնվել է 30 հազար 666 երեխա, 2014 թ-ի 9 ամիսների համեմատությամբ ծնունդների թիվը 2,5 տոկոսով նվազել է»,- այսօր՝ հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի տվյալներ ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Կույումջյանի փոխանցմամբ՝ եթե վերցնենք ընդհանուր բնակչության թվաքանակով, ապա 1000 բնակչի հաշվով 14 ծնունդ […]