28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Կրկին դիտարկում են իրականացրել

Նոյեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԼՂՀ արտգործանախարարության լրատվական ծառայությունը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը […]

Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում մի շարք հանձնարարականներ է տվել

Մարզպետ Կարապետ Գուլոյանը ներկայացրել է ըստ առանձին ոլորտների ու հաստատված ծրագրերի Կոտայքի մարզում իրականացված և դեռևս ընթացքում գտնվող աշխատանքները, հիմնախնդիրներն ու գերակայությունները՝ նշելով, որ մարզում ծավալուն աշխատանքներ են իրականացվում գյուղատնտեսության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների ոլորտներում, ջերմոցային տնտեսությունների հիմնման ուղղությամբ, որոնք իրենց դրական արդյունքն են տալիս: Ա Մարզպետ Գուլոյանը վստահեցրել է, որ ՀՀ Նախագահի նշած և մարզում առկա […]

Կոտայքի մարզում պետք է զարգացնենք գերժամանակակից գյուղատնտեսություն. նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կոտայքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում են նախագահականից: «Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները քննարկելիս պետք է շատ ավելի մեծ ակնկալիքներ ունենանք՝ հաշվի առնելով առնվազն մի քանի հանգամանք: Դրանցից […]

Հարգանքի տուրք ավիաաղետի զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգ ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պուլկովո օդանավակայանում հարգանքի տուրք է մատուցել Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակին: Տարոն Մարգարյանը և պաշտոնական պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել օդանավակայանի կենտրոնական մուտքի հարակից տարածքում ինքնաբուխ ձևավորված սգո անկյունում՝ հարգելով զոհերի հիշատակը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչություն

Ուշադրություն. հատուկ չվերթով Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռը նախապես հայտարարված 20:00-ի փոխարեն վայրէջք կկատարի 21:45-22:00-ի սահմաններում

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերի աճյունները և վիրավորներից 32-ը Երևան են տեղափոխվում այսօր՝ նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով: Երևան ուղևորվող ինքնաթիռի թռիչքը Մոսկվայից Երևանի ժամանակով նախատեսված ժամը 17:00-ի փոխարեն իրագործվել է 18:45-ին: Ուստի ինքնաթիռի վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսված 20:00-ի փոխարեն կկատարվի Երևանի  ժամանակով ժամը 21:45-22:00-ի սահմաններում: ՀՀ տրանսպորտի […]

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կոտայքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները քննարկելիս պետք է շատ ավելի մեծ ակնկալիքներ ունենանք՝ հաշվի առնելով առնվազն մի քանի հանգամանք: Դրանցից առաջինն այն է, որ Կոտայքի […]

Վիրավորները կտեղափոխվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորված 8 քաղաքացիները ինքնաթիռից շտապ օգնության մեքենաներով կտեղափոխվեն ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն: Ուղևորների և թեթև վիրավորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկային

Հ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկային: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Ողջունելով կարդինալ Դոմինիկ Դուկային Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Լավատեղյակ եմ Ձեր ծավալած գործունեությանը, որով նպաստում եք քրիստոնեական հավատքի, հոգևոր-բարոյական արժեքների ամրապնդմանը, մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը, ինչպես նաև […]

Եվս երեք օր` առանց անձրևի

Նոյեմբերի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին, 10-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից: Քամին՝ հյուսիս-արևելյան‵ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-10-ին` ցերեկը, աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով: Երևանում նոյեմբերի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված