29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարդկային զոհեր էր պետք, որպեսզի հետույքները շարժեին

Երբ ռուսները ռմբահարում էին այսպես կոչված Իսլամական պետության զորամիավորումներին, նրանց շտաբներին, ավերում զինապահեստները, ամբողջ աշխարհը միաբերան քննադատում էր և Ռուսաստանին համարում <<չարիքի կայսրություն>>, մեղադրում Պուտինին : Օլանդին և իր նման ԱՄՆ-ի հետույքին կպած մյուս տզրուկներին Փարիզի ահաբեկչությունը, մարդկային զոհերն էր պետք, որպեսզի հետույքները շարժեին և հիշեին, որ իրենց գլխում գորշ զանգված կա… Հիշեին ու սկսեին իրատեսորեն […]

Ռումբի մասին ահազանգ. ինքնաթիռները շտապ փոխել են ուղղությունը

Air France ավիաընկերության 2 օդանավեր, որոնք Վաշինգտոնից և Լոս Անջելեսից ուղղություն էին վերցրել դեպի Փարիզ, շտապ փոխել են ուղղությունն ու հարկադիր վայրէջք կատարել, քանի որ ռումբի մասին ահազանգ են ստացել, հայտնում է РИА Новости-ն։ Ահազանգը ստացվել էր այն բանից հետո, երբ օդանավերն արդեն օդ էին բարձրացել: A-380-ը վայրէջք է կատարել ամերիկյան Սոլթ Լեյք Սիթիի օդանավակայանում: […]

Ձյուն է գալիս

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում ձյուն է տեղում, իսկ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է: Այս մասին հայտնում է կապի և տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունը: Մեղրու տարածաշրջանում խիտ  մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման […]

Աշխարհը կթևակոխի «հետհակաբիոտիկային դարաշրջան»

1928 թվականին բրիտանացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգի կողմից պենիցիլինի հայտնագործությունը փրկեց միլիոնավոր կյանքեր: Այսպիսով` մարդկությունն իմացավ, թե ինչպես կարելի է պայքարել բակտերիալ վարակների դեմ: Մինչդեռ 21-րդ դարում շատ հակաբիոտիկներ դարձան անարդյունավետ: Հիմնական պատճառը դրանց անհիմն ու ոչ ճիշտ օգտագործումն է, բուժման ընդհատումը,  որի արդյունքում  զարգանում է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական […]

Մայր Աթոռը հերքում է

«Նոյեմբերի 18-ին «Ժողովուրդ»-ը հրապարակել է «25 տարիների ընթացքում առաջին անգամ Սուրբ եկեղեցին հակառակվում է իշխանությունների կամքին» վերնագրով հոդված, որում ներկայացվող տեղեկատվությունը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, մասնավորապես վկայակոչվող 17-րդ հոդվածի վերաբերյալ Հայոց Եկեղեցու կեցվածքի և ճեմարանում դրա շուրջ շրջանառվող տեսակետների առնչությամբ չի համապատասխանում իրականությանը: Նույնը հաստատել է նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը»: […]

Փոփոխական եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 18-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-ին կնվազի 2-3 աստիճանով, 19-22-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում նոյեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հրավիրում են միասին աղոթելու

Աշխարհում բոլոր չարիքները կատարվում են այն պատճառով, որովհետև անշահախնդիր սերը ցամաքում է մարդկանց միջից: Եթե մենք իրար սիրենք, ապա դրանով ենք միայն համարվում Քրիստոսի աշակերտները ու մնում նրա պաշտպանվածության ներքո: Առանց սիրո, մնացած ոչ մի բան արժեք չունի, մեզ սովորեցրեց Պողոս Առայքյալը: Բարի և մտահոգ մարդիկ, եկեք նոյեմբերի 27ին, Երևանի ժամանակով 22:00ին, միասին հավատքով աղոթենք […]

Գերմանիա-Հոլանդիա խաղի ժամանակ մարզադաշտի մոտ պայթուցիկ սարքերով լի մեքենա է հայտնաբերվել /վիդեո/

Նախօրեին Գերմանիայի Հաննովեր քաղաքի ֆուտբոլային մարզադաշտի մոտ պայթուցիկով լի մեքենա է հայտնաբերվել։ Այստեղ պետք է կայանար Գերմանա-Հոլանդիա ֆուտբոլային հանդիպումը։ Պայթուցիկով լի մեքենան ի սկզբանե իբրեւ շտապօգնության մեքենա էր ներկայացվել, այն պետք է անցկացվեր մարզադաշտ, սակայն բարեբախտաբար պայթուցիկը ժամանակին հայտնաբերվել է։ Հարկ է նշել, որ ֆուտբոլային հանիպմանը ներկա էր լինելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված