30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հայերենը չի կարող լինել սոսկ դասական արժեք». նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի պետական համալսարանում ներկա է գտնվել «Արդի հայերենի հիմնախնդիրներ» երկօրյա միջազգային գիտաժողովի բացմանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Շեշտելով, որ գիտաժողովը բնույթով համազգային և ակադեմիական է, նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ գիտաժողովն ամենամյա բնույթ է կրելու. «Արդի հայերենի խնդիրները կուտակվել են տարիներով, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ […]

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է առանց հատուկ անհրաժեշտության Եգիպտոս չայցելել

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ:

Թուրքերը սուլել ու անվայել են պահել իրենց Փարիզի Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը լռությամբ հարգելիս /վիդեո/

Թուրքիայի և Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև նախօրեին տեղի ունեցած ընկերական հանդիպման ժամանակ փորձել են 1 րոպե լռությամբ հարգել Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը: Լռության րոպեն, սակայն, ընդհատվել է տրիբունաներից հնչող թուրք ֆուտբոլասերների սուլոցներով և աղաղակներով, գրում է  Ermenihaber.am-ը: Ահաբեկչության զոհերի հիշատակի հանդեպ թուրք ֆուտբոլասերների այդօրինակ անվայել պահվածքը առաջացրել է միջազգային մամուլի դժգոհ արձագանքը: Այդ մասին […]

Ադրբեջանն արգելել է իր օդային տարածքով Գյումրիից օդ բարձրացած ռուսական ինքնաթիռի թռիչքը

Ադրբեջանն արգելել է իր օդային տարածքով Գյումրիից օդ բարձրացած Ռուսական ռազմատիեզերական օդուժի ԱՆ-124 «Ռուսլան» ինքնաթիռի թռիչքը: Այդ մասին տեղեկատվություն է հրապարակել Mil-avia բլոգը: Ինքնաթիռը, համաձայն բլոգի, ստիպված  հետ է վերադարձել։ Հարկ է նշել, որ այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռեւս չի հաստատվել։

Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության հանքարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Խորհրդակցության սկզբում ՀՀ […]

Ահաբեկիչները սպառնում են կրկին ահաբեկչություններ իրականացնել Ֆրանսիայում /վիդեո/

ԻՊ ահաբեկիչները տեսանյութ են տարածել, որում զինյալները սպառնում են կրկին ահաբեկչություններ իրականացնել Ֆրանսիայում, եթե վերջինի ինքնաթիռները չդադարեցնեն Սիրիայում մարտական թռիչքները, հայտնում է lifenews-ը։ «Ֆրանսիա, դու կարծում էիր, որ անպատիժ կռմբակոծես ԻՊ–ին և կգրոհես մահմեդականներին, ու նրանք չեն ընդվզի քո դեմ։ Ես շնորհավորում եմ մահմեդականներին այս օրհնված հարձակման կապակցությամբ»,- ասում է ահաբեկիչներից մեկը։  

Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայությունը: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Աշոտյանը դադարեցրել է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամաններով 2015թ. հոկտեմբեր–նոյեմբեր ամիսների ընթացքում բակալավրի և մագիստրոսի բժշկական կրթական ծրագրերի լիցենզավորման պարտադիր պահանջների ու պայմանների պահպանման նպատակով ուսումնասիրություններ են իրականացվել բժշկական մասնագիտություններով գործող մի շարք ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը: Ուսումնասիրությունների արդյունքում Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված