Էյֆելյան աշտարակի տապալումը․ ԻՊ-ը սպառնում է /վիդեո/
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր, հերթական սպառնալիքներով լի տեսանյութն է հրապարակել, որում ցուցադրվում է, թե ինչպես է տապալվում Էյֆելյան աշտարակը։ Ինչպես գրում է Daily Mail-ը, Էյֆելյան աշտարակի տապալման տեսարանը վերցված է 2009 թվականին նկարահանված «GI Joe. հայտնվում է Կոբրան» ֆիլմից: Այստեղ աշտարակը տապալվում է հրթիռի հարվածից: Իսլամիստները տեսանյութում սպառնացել են նոր հարձակումներով։