15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Գյուղմթերքի վաճառքը` նաև վիրտուալ տիրույթում

Տեղեկատվական տեխնոլոգիաները ներմուծվում են նաև գյուղատնտեսական ապրանքների սպառման ոլորտ։ Օրերս գործարկված armagro.am կայքն այսուհետև կօգնի Շիրակի մարզի գյուղացիներին իրացնել իրենց գյուղատնտեսական արտադրանքը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Նախաձեռնության հեղինակը «Կոմպասս» հասարակական կազմակերպությունն է։ «Գյուղից դեպի գլոբալ շուկա» խորագրով ծրագրի նպատակն է խթանել Շիրակի մարզի գյուղերում զբաղվածությանը և գյուղատնտեսական գործունեության քանակական և որակական աճին՝ գյուղատնտեսական արտադրանքի թողարկողների և սպառողների միջև կապի ապահովման միջոցով:

Ծրագրի ղեկավար Ղարիբ Հարությունյանը նշում է, որ armagro.am կայքում տեղադրված են տվյալներ Շիրակի մարզի 30 համայնքների գյուղարտադրանքի, դրանց առկա քանակների մասին։ Կայքը կնպաստի այդ ապրանքների չմիջնորդավորված վաճառքի ծավալների մեծացմանը։

Նախաձեռնողները ծրագիրն իրականացրել են Շիրակի մարզպետարանի հետ համատեղ։ Այժմ կապեր են հաստատում տարբեր կազմակերպությունների, գործարարների, արտահանողների հետ՝ գյուղմթերքի մասին ինֆորմացիան ավելի հասանելի դարձնելու համար։ Սա իրատեսական ճանապարհ է ոչ միայն տեղական շուկայում, այլև արտաքին շուկա դուրս գալու համար։ Նպատակ կա հետագայում ընդլայնել համայնքների թիվը, ավելի շատ գյուղացիների հասանելի դարձնել այս գործիքը։ Կայքում տրամադրվող ծառայություններն անվճար են, բացի այդ, գյուղացիներին տրամադրվում է խորհրդատվություն։

Տեխնոլոգիական այս լուծումը նոր մշակույթ է գյուղմթերքի սպառման շուկայում, և կազմակերպիչները հույս ունեն, որ այսպիսով կթեթևացնեն գյուղացու գործը։ Ընդ որում, գյուղացիները մեծ ոգևորությամբ են ընդունել այս առաջարկը և պատրաստակամություն հայտնել համագործակցելու նախաձեռնողների հետ։

«Գյուղից դեպի գլոբալ շուկա» ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ