14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռուսաստանն ու Իրանը կհամագործակցեն Սիրիայի խնդրում․ նախագահները հանդիպել են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրան կատարած այցի ժամանակ հանդիպել է նախագահ նախագահ Հասան Ռոուհանիին։ Նախագահները պայմանավորվել են, որ Ռուսաստանը եւ Իրանը կշարունակեն համակարգել գործողություններն ահաբեկչության դեմ մղվող պայքարում եւ մտադիր են ամրապնդել գործակցությունը Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Ria.ru-ն։ «Իրանի հետ ամրապնդելու ենք մեր համագործակցությունը Սիրիայի […]

Հայաստան է ժամանում Սերբիայի պաշտպանության նախարարը

Ս.թ. նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը: Նոյեմբերի 25-ին, ժամը 10.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը:

«Գիշերօթիկ»-ի տնօրենին առաջադրված մեղադրական ծավալը փոխվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված բազմածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հաստատության  տարբեր պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում, վատնում կատարելու, ուսումնադաստիարակչական գործընթացի ժամանակ մի շարք սաների ֆիզիկական և հոգեկան տառապանք […]

Հոգեկան առողջության պահպանման ռազմավարություն

ՀՀ Կառավարության կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը: Ռազմավարության նպատակն է «հոգեկան առողջության պահպանման և բարելավման համակարգի զարգացումը և բնակչության հոգեկան առողջության խնդիրների առաջացման կանխարգելումը»: Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկում ընդգրկված են ընդհանուր […]

Հակառակորդը կրակ է բացել

Նոյեմբերի 23-ին լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերըշարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում […]

Մահացել է Վարդուհի Վարդերեսյանը

Կյանքի 87-րդ տարում մահացել է մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը: Դերասանուհին ծնվել է 1928թ. մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Դերասան, թատերագետ Գևորգ Աբաջյանի կինն է: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում: Կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում` Շիրվանզադեի «Պատվի համար»` Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»` Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»` […]

Սիրիայի ու Թուրքիայի սահմանին ինքնաթիռ է կործանվել

Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին քիչ առաջ կործանիչ ինքնաթիռ է կործանվել։ Նախնական տվյալներով՝ օդաչուն ողջ է մնացել, հայտնում է Lifenews-ը։ Իսկ թե ում է պատկանում կործանիչ-ինքնաթիռը, առայժմ անհայտ է։ Համացանցում է հայտնվել լուսանկար՝ ինքնաթիռի կործանման վայրից։

Մայրաքաղաքում ծնվել է 421 երեխա

Նոյեմբերի 13-ից 19-ը ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 39675 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 421 երեխա՝ 221 տղա, 200 աղջիկ: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» ՀՀ oրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված