23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մահացել է Վարդուհի Վարդերեսյանը

Կյանքի 87-րդ տարում մահացել է մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը:

Դերասանուհին ծնվել է 1928թ. մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Դերասան, թատերագետ Գևորգ Աբաջյանի կինն է: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում:

Կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում` Շիրվանզադեի «Պատվի համար»` Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»` Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»` Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»` Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»` Իշխանուհի և այլն: Խաղացել է նաև արևմտահայ դերերում` «Պաղդասար Աղբար»` Անույշ և այլն: Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում:

1985թ. հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի:

Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր: 1965թ. արժանացել է ՀԽՍՀ, 1988թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1995թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ