06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Վթարված ռուսական ուղղաթիռի զոհերի մեջ հայ կա․ նոր մանրամասներ /վիդեո/

Այսօր ՌԴ Կրասնոյարսկի շրջանում ուղղաթիռ է կործանվել, ինչի արդյունքում զոհերի թիվն արդեն հասել է 15-ի։ Ինչպես պարզվել է, զոհերի թվում նաեւ ազգությամբ հայ կա՝ ուղղաթիռի երկրորդ օդաչու Լեւոն Թանանյանը, հայտնում է LifeNews-ը։ Ինչպես ավելի վաղ  հայտնի էր դարձել, ուղղաթիռը տեղափոխում էր «Վանկոր-Նավթ» ընկերության աշխատակիցներին։ Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռի կործանման պատճառ է դարձել դրա անսարքությունը։

10 անգամ զգուշացրել ենք, սակայն պատասխան չենք ստացել. Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նոր հայտարարությունը ռուսական ինքնաթիռի խոցման վերաբերյալ

Թուրքիայի պաշտոնական շրջանակներից նոր մեկնաբանություններ են արվել խոցված ռուսական ինքնաթիռի վերաբերյալ: Թուրքական զինուժի պաշտոնական կայքում հրապարակված համապատասխան մամլու հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 24 և 25-ին Ռուսաստանի Դաշնության ռազմական կցորդն ու ցամաքային ուժերի կցորդը հրավիրվել են ԶՈՒ գլխավոր շտաբ, որտեղ նրանք իրազեկել են ստեղծված իրադրության մասին, գրում է Ermenihaber.am-ը: «Ռուսաստանի Դաշնությանը (ՌԴ) ռազմական կցորդն ու ցամաքային կցորդը […]

Մոսկվան չեղյալ կհայտարարի Պետերբուրգում կայանալիք ռուս-թուրքական գագաթնաժողովը

Ռուսական կործանիչ-ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Մոսկվան որոշել է չեղյալ հայտարարել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ռուս-թուրքական գագաթնաժողովը: Այդ մասին գրել է «Կոմերսանտ»-ը՝ մեջբերելով Կրեմլին մոտ կանգնած իր աղբյուրին: «Ռուսաստանի իշխանությունները որոշել են չեղարկել Սանկտ Պետերբուրգում նշանակված ռուս-թուրքական գագաթնաժողովը»,- գրել է թերթը։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, դեկտեմբերի 15-ին ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստն […]

Ընտրողների ընդհանուր թիվը՝ նոյեմբերի 26-ի դրությամբ

Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված մասնակիցների թիվը:Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Այսպես. քվեարկության […]

Ռուսաստանը մեր հարևանն ու բարեկամն է․ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ելույթ ունենալով «Արդարություն  և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) խորհրդի ժողովում անդրադարձել է նախօրեին թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը, գրում է Ermenihaber.am-ը: Վարչապետը նշել է, որ ինքնաթիռը խոցվել է, քանի որ խախտել է Թուրքիայի օդային սահմանը և ավելացրել, որ սա առաջին դեպքը չէ: «Հոկտեմբերի 3-4-ին, երբ կրկին ռուսական ինքնաթիռները խախտել էին մեր […]

Բրյուսովցիներին առաջարկվել է վերաբնակեցվել

Քննարկվել են Վ. Բրյուսովի 66 հասցեի 4 –րդ կարգի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցմանն առնչվող հարցեր Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Վ. Բրյուսովի 66 հասցեի 4 –րդ կարգի վթարային շենքի բնակիչների հետ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծռայությունը: Ներկայացնելով  4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման գործընթացը, քաղաքապետի տեղակալը նշել է, որ այն իրականացվում […]

Ո՞նց հաջողացրեց «չոր» դուրս գալ. Առավոտ

«էյր Արմենիայյի» սեփականատեր էր նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանը: Ինչպե՞ս հաջողացրեց ու իր բաժնեմասը ժամանակին վաճառեց Հարությունյանը և փրկվեց այս պարտքերի բեռից, արդյոք գիտե՞ր` ինչ էր սպասվում, այս հարցին Արսեն Ավետիսյանն ասաց. «Կարծում եմ` մեր հաջողությանն ուղղակի չէր հավատում, բայց ես իմ հավատը չեմ կորցրել, իմ թիմով իրավիճակն ուղղելու եմ»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Ռուսաստանում ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր

ՌԴ Կրասնոյարսկի շրջանում ուղղաթիռ է կործանվել, ինչի արդյունքում 12 հոգի է մահացել՝ 9 ուղեւորներն ու անձնակազմի 3 անդամները, հայտնում է LifeNews-ը։ Ինչպես հայտնի է դարձել, ուղղաթիռը տեղափոխում էր «Վանկոր-Նավթ» ընկերության աշխատակիցներին։ Թե ինչն է եղել ուղղաթիռի կործանման պատճառը, առայժմ պարզ չէ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված