19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Անվավեր է ճանաչվել դեղերի գրանցումը

Հիմք ընդունելով «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2015 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 0101196015 ու Բալկանֆարմա-Տրոյան ԱԴ ընկերության գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի նոյեմբերի 18-ի  թիվ 3245-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Բուլղարիայի «Բալկանֆարմա-Տրոյան ԱԴ» դեղագործական ընկերության արտադրության «Տոպոգել, կետոպրոֆեն, դոնդող, 25մգ/գ, 40գ ալյումինե պարկուճ» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում: Նշենք, […]

Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն է տարածել

Քիչ առաջ  ՀՖՖ գրասենյակում ավարտվեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի  հանդիպումը մի շարք առաջատար լրատվամիջոցների ղեկավարների, խմբագիրների, ֆուտբոլային լրահոսերի պատասխանատուների և վերլուծաբանների հետ: Հրավիրված ներկայացուցիչների հետ զրույցն ընթացավ հայկական ֆուտբոլին, ֆուտբոլային ակումբներին, Հայաստանի ազգային հավաքականին վերաբերող ամենատարբեր խնդիրների շուրջ: ՀՖՖ նախագահը պատասխանեց նաև ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին: Խոսվեց նաև մի շարք խնդիրների մասին, որոնք չհրապարակվող տեղեկատվության […]

Նախագահն ընդունել է Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը բարձր է գնահատել հայ-սերբական միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին երկու բարեկամ երկրների միջև ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, աշխուժացել են տնտեսական հարաբերությունները, ընդլայնվել է իրավապայմանագրային բազան, խորացել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը: Սերժ Սարգսյանը կարևորել է Նախարար Բրատիսլավ […]

ՌԴ Պետդումայում օրինագիծ է առաջարկվել` Հայոց ցեղասպանության չընդունման համար Թուրքիայի պատասխանատվության մասին

ՌԴ Պետդումայում օրինագիծ է առաջարկվել, որով նախատեսվում է պատասխանատվության ենթարկել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չընդունումը։ Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը, գրում է gazeta.ru-ն։ «Մենք նոր Թուրքիայի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը մերժելու համար պատասխանատվության ենթարկման մասին օրինագիծ առաջարկեցինք»,- գրել է նա։

Թուրքիա չմեկնելու Լավրովի կոչը տագնապ է առաջացրել Թուրքիայում

Թուրքական F-16 կործանիչների կողմից Ռուսաստանի Դաշնությանը (ՌԴ) պատկանող SU-24 ինքնաթիռի խոցումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ «Թուրքիա մի գնացեք» կոչից հետո թուրքական զբոսաշրջային ընկերությունները տագնապի մեջ են, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական ընդդիմադիր «Haber.sol.org» լրատվակայքի համաձայն՝ Լավրովի ելույթից հետո Թուրքիայի հյուրանոցատերերի ֆեդերացիայի նախագահ Օսման Այըքը հարցազրույց է տվել թուրքական «Hürriyet» պարբերականին: «Hürriyet» -ի թղթակից Բուրաք Ջոշանի […]

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Արարատի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արարատի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Արարատի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը նվիրված այս խորհրդակցության ընթացքում ակնկալում եմ, որպեսզի մենք քննարկենք ոչ միայն այն խնդիրները, որոշակի դժվարությունները, որոնք առաջացել են առատ բերքի և […]

Երևան. Պատմության և տեխնոլոգիայի միջև. CNN-ի անդրադարձը /վիդեո/

CNN հեռուստաընկերությունը The Silk Road հաղորդման շրջանակում թողարկում է պատրաստել Երևանի մասին՝ «Երևան. Պատմության և տեխնոլոգիայի միջև» անվանումով։ Հաղորդման մեջ նշվում է, որ Հայաստանը Մետաքսի ճանապարհի ամենակարևոր տարանցիկ կետերից մեկն է։ Խոսելով Երևանի մասին՝ նշվում է, որ այն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է Նկարահանող խումբը եղել է Կասկադում, հեռուստադիտողին ցուցադրել Օպերայի շենքը, եղել մայրաքաղաքի սրտում՝ […]

Նախապատերազմական իրավիճակի ստեղծման թուրքական դրդապատճառները

Ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի կողմից սիրիական պատերազմի նոր մագլցողականություն ապահովող քայլ է եւ իբրեւ այդպիսին այլապես էլ դժվար մեկնաբանելի: Դեպքից ընդամենը մի օր առաջ Անկարայի կողմից կատարված հայտարարությունների տարողության բարձրացումը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի պահանջը հիմնվել էին Անկարայի հովանավորյալ Սիրիայի թուրքմենների հանդեպ Մոսկվայի իրականացրած զինվորական գործողությունների երեւույթի վրա: Իրադարձությունների զարգացումը պատերազմը տեղափոխեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված