11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Էլմար Մամեդյարովի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բելգրադում ընթացող ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի և Պիեր Անդրյուի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ, հայտնում է ադրբեջանական APA-ն։ Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի ներկա կարգավիճակը ու Հայաստանի և […]

Իտալիայի Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Նոյեմբերի 26-ին Իտալիայի Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Իտալիայում Հայաստանի դեսպանությանը և Իտալիայում հայերի միությանն ուղղված նամակներում Լ’Աքվիլայի քաղաքապետ Մասսիմո Չիալենտեն տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և իր համերաշխությունը հայտնում հայ ժողովրդին՝ ի հաստատումն պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության:

ԼՂՀ անկախության ճանաչումը նշանակում է պատերազմ. ՀՀ նախագահ

Հիմա դառնանք այն հոդվածին, որտեղ ամրագրված են Հանրապետության Նախագահի լիազորությունները: Դա 55-րդ հոդվածն է, և 55-րդ հոդվածի 12-րդ կետում գրված է. «Հանրապետության Նախագահը զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում»: Ուշադրություն դարձրեք բառին՝ համակարգում է, ոչ թե ղեկավարում, այլ համակարգում է: Ասացեք խնդրեմ, համակարգելով Հանրապետության Նախագահը ինչպե՞ս կարող է […]

Փոփոխությունների անցկացումը կյանքի և մահու խնդիր չի. նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան ծավալուն հարցազրույց է տվել հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին: Հարցազրույցից առանձին հատվածներ ներկայացնում ենք հատվածաբար: Բարի երեկո, պարո՛ն Նախագահ: Թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել այս հանդիպման համար: Երկիրը բավականին կարևոր իրադարձության նախաշեմին է, և, կարծում եմ, բավականին հարցեր կան կուտակված, ու տեղին կլինի այդ հարցերի պատասխաններն ստանալ երկրի ղեկավարից: Նախ՝ ինչո՞ւ […]

Ընթանում են ձյան մաքրման աշխատանքներ

Դեկտեմբերի 3-ի լուսադեմին մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ վարչական շրջաններում սկսվել և ներկայում շարունակվում են  գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները: Նախապես աշխատանքային պատրաստ վիճակի են բերվել համապատասխան մեքենամեխանիզմները: Գործընթացում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Բժշկին ազատազրկում է սպառնում նախագահին վիրավորելու համար /վիդեո/

Թուրք բժիշկ Բիլգին Չիֆտչին կարող է բանտում հայտնվել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին «Մատանիների տիրակալը» ֆիլմի կերպարներից Գոլլումի հետ համեմատելու համար։ Բժիշկը նման լուսանկարներ է հրապարակել համացանցում, ինչից անմիջապես հետո նրան աշխատանքից ազատել են։ Իսկ հիմա նրան 3 ամսից մինչեւ 2 տարվա ազատազրկում է սպառնում, հայտնում է ntv.ru-ն։

Սակավամարդ ու ձյունոտ. «Ազատության» առավոտը /ֆոտո/

Առավոտն Ազատության հրապարկում սակավամարդ է եղել: Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է «Նոր Հայաստանի» շարժական շտաբի առավոտը: Հիշեցնենք, դեռ երեկ հայտնել էինք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության անդամներն ու առաջնորդները պետք է Ազատության հրապարակում գիշերեն, ինչպես հայտարարել էին: Մեր այցելության պահին շարժման առաջնորդներից որևէ մեկին այստեղ չհանդիպեցինք: Այսօր ժամը 18:00-ին հրապարակում հանրահավաք է հրավիրել ՀԱԿ-ը:      

Քաղաքական վերնախավից պարտք են Արագած Ախոյանին. Հրապարակ

Թերթի տեղեկություններով` սնանկացման եզրին հասած ԲՀԿ նախկին պատգամավոր Արագած Ախոյանին բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես «պարտք» են մնացել կատարած շինարարության մասով, որը բավականին լուրջ գումար է կազմում։  Տալիս են Հովիկ Աբրահամյանի անունը. այդպե՞ս է` հարցրինք պարոն Ախոյանին: «Ոչ-ոչ-ոչ. նման բան չկա,- վախեցած վրա բերեց նա: -Իսկ որտեղից է Ձեզ նման ինֆորմացիան»: Ագռավն ասաց «վերևից», իսկ հնարավոր է առաջիկայում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված